Հա

Մարզական

21/05/2020 - 09:50

Բունդեսլիգայի հանդիպումներից առաջ կը յարգեն կորոնավիրուսից մահացածների յիշատակը

Ֆուտբոլի առաջին եւ երկրորդ բունդեսլիգաների յաջորդ երկու խաղային օրերի հանդիպումներից առաջ ֆուտբոլիստներն ու մարզիչները մէկ րոպէ լռութեամբ կը յարգեն կորոնավիրուսից զմահացածների յիշատակը։ Ֆուտբոլիստները հանդէս կը գան սեւ թեւկապերով։

«alikonline.ir» - Ֆուտբոլի առաջին եւ երկրորդ բունդեսլիգաների յաջորդ երկու խաղային օրերի հանդիպումներից առաջ ֆուտբոլիստներն ու մարզիչները մէկ րոպէ լռութեամբ կը յարգեն կորոնավիրուսից զմահացածների յիշատակը։ Ֆուտբոլիստները հանդէս կը գան սեւ թեւկապերով. Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Բունդեսլիգայի պաշտօնական կայքը։

«Կորոնավիրուսի տարածումն արդէն խլել է բազմաթիւ կեանքեր ամբողջ աշխարհում։ Գերմանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլն առաջիկայ երկու խաղային օրերի ընթացքում կը յայտնի իր ցաւակցութիւնը եւ կը յարգի մահացածների յիշատակը։

Միեւնոյն ժամանակ մենք ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել համավարակի դէմ պայքար տանող մարդկանց բժշկութեան, խնամքի, քաղաքականութեան եւ այլ ոլորտներում»,- նշել է Գերմանիայի ֆուտբոլայի լիգայի նախագահութեան մամուլի քարտուղար Կրիստիան Զայֆերտը։

Գերմանիայում COVID-19-ից գրանցւել է 8213 մահ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։