Հա

Մարզական

31/05/2020 - 08:30

«Բայերն Միւնխէն»-ը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել

Գերմանական Բունդեսլիգայում մեկնարկեցին 29-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Գերմանական Բունդեսլիգայում մեկնարկեցին 29-րդ տուրի հանդիպումները:

Գործող չեմպիոն «Բայերն Միւնխէն»-ը սեփական դաշտում հիւրընկալել էր «Ֆորտունա Դիւսելդորֆ»-ին, եւ վերջին ամիսների ընկալեալ սովորութեան համաձայն, միւնխէնեան ակումբը որեւէ շանս չտւեց մրցակցին, նրա դարպասն ուղարկել ջ անպատասխան գնդակ:

5:0 հաշւով խոշոր յաղթանակի շնորհիւ, «Բայերն Միւնխէն»-ը սահմանեց Բունդեսլիգայի արդիւնաւէտութեան նոր ռեկորդ: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխաւորած թիմը դարձաւ առաջին թիմն է պատմութեան մէջ, որը 29 տուրում խփել է 85 գոլ:

Նշենք, որ այս յաղթանակի շնորհիւ «Բայերն Միւնխէն»-ը 67 միաւորով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը եւ 10 միաւորի առաւելութիւն ունի երկրորդ տեղում ընթացող «Բորուսիա Դորտմունդ»-ի նկատմամբ, որն այսօր մրցակցի դաշտում ուժերը չափելու է մրցաշարային աղիւսակի յետնապահ «Պադերբորն»-ի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։