Հա

Մարզական

31/05/2020 - 10:20

Մխիթարեան․ «Նոր խաղակօշիկներ վերադարձի համար»

Իտալական «Ռոմա»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը պատրաստւում է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցւած մրցաշրջանի վերսկսմանը:

«alikonline.ir» - Իտալական «Ռոմա»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը պատրաստւում է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցւած մրցաշրջանի վերսկսմանը. հաղորդում է News.am-ը:

Մխիթարեանը հերթական մարզումն անցկացրել է նոր խաղակօշիկներով, լուսանկարը հրապարակել է Ֆէյսբուքում՝ գրառելով․ «Նոր խաղակօշիկներ վերադարձի համար»։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարեանը «Ռոմա»-ի կազմում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Իտալիայի առաջնութիւնը կը վերսկսւի յունիսի 20-ին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։