Հա

Մարզական

06/06/2020 - 12:00

Բաքւի բռնապետի կասկածելի հետքերը` ծանրամարտում խթանիչների արդիւնքների խեղելու գործում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կանադացի տեսուչ-իրաւագէտ Ռիչարդ Մաք Լարէնը, վերջերս հրապարակելով ծանրամարտում առկայ կոռուպցիայի մասին իր ուսումնասիրութիւնների զեկոյցը, արձանագրել է, որ ծանրամարտի աշխարհի ֆեդերացիայի նախկին նախագահ՝ հունգարացի Թամաշ Այանը փաստացիօրէն ներգրաւած է խթանիչների օգտագործման եւ տարածման դէմ յարուցւած աւելի քան 40 գործում, որում ազգութեամբ թուրք, կամ բաքւեցի մարզիկները կասկածւում են խթանիչների օգտագործման մէջ, իսկ ինքը՝ Թամաշը, մեղադրւում է նրանց նմուշները փոխելու կամ փաստերը թաքցնելու վարկածով:

«ԱԼԻՔ» - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կանադացի տեսուչ-իրաւագէտ Ռիչարդ Մաք Լարէնը, վերջերս հրապարակելով ծանրամարտում առկայ կոռուպցիայի մասին իր ուսումնասիրութիւնների զեկոյցը, արձանագրել է, որ ծանրամարտի աշխարհի ֆեդերացիայի նախկին նախագահ՝ հունգարացի Թամաշ Այանը փաստացիօրէն ներգրաւած է խթանիչների օգտագործման եւ տարածման դէմ յարուցւած աւելի քան 40 գործում, որում ազգութեամբ թուրք, կամ բաքւեցի մարզիկները կասկածւում են խթանիչների օգտագործման մէջ, իսկ ինքը՝ Թամաշը, մեղադրւում է նրանց նմուշները փոխելու կամ փաստերը թաքցնելու վարկածով: Այս մասին է տեղեկացնում «Ֆարս» գործակալութիւնը:

«ՖԱՐՍ»-ը վկայակոչելով միջազգային ֆեդերացիայի կայքում իրաւագէտի հրապարակած յօդւածին յաւելել է, որ յօդւածում նշւած անձի անուն չկայ, սակայն այնտեղ յստակ նշւած է, որ այդ ամէնը տեղի է ունեցել 1997 թւականից յետոյ, Ադրբեջանի Հանրապետութեան ազգային օլիմպիական կոմիտէի նախագահի անմիջական մասնակցութեամբ: Իսկ այդ ժամանակ այդ պաշտօնը գլխաւորում էր ինքը՝ Իլհամ Ալիեւը, յաւելել է «ՖԱՐՍ»-ը:

Մաք Լարէնի զեկոյցի մէկ այլ հատւածում ասւած է, որ Միջազգային ֆեդերացիայի համակարգչային սերւերները շարքից դուրս են բերւել հաքերների միջամտութեամբ, երբ նման բան է բացայայտւել, սակայն հնարւոր է դարձել վերականգնել մաքրւած որոշ ֆայլեր, որոնցից մէկը Այանին ուղղւած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակն էր, որով նա շնորհակալութիւն է յայտնել դրածոյ Այանին՝ «երկրի» մարզիկներից վերցւած նմուշները միջազգային ֆեդերացիային չփոխանցելու համար: Մաք Լարէնը բացայայտել է նաեւ, որ թաքցւած են մնացել տասնեակ այլ նմուշներ, որոնց մեծ մասը պատկանում են Ադրբեջանի ու Թուրքիայի ծանրորդներին:

Տեսուչ-փորձգէտը արձանագրել է այն փաստը, որ Այանը մի քանի անգամ խախտել է դոպինգի վերաբերեալ գաղտնիութեան կանոնները:

Զեկոյցում նշւում է նաեւ, որ Հիւսթոնում կայացած ծանրամարտի աշխարհի 2015 թւականի առաջնութեան նախօրէին 24 մարզիկների կողմից տրամադրւած արտամրցութային նմուշները նոյնպէս մնում են խիստ կասկածելի վիճակում:

Յիշեցնենք, որ Աեանը հրաժարական տւեց միջազգային ֆեդերացիայի ղեկավարի պաշտօնից գերմանական հեռուստաալիքներից մէկում ցուցադրւած փաստավաւերագրական տեսանիւթից յետոյ, որում ներկայացւում է խթանիչների օգտագործման փաստերը խեղելու, կամ թաքցնելու մէջ նրա մասնակցութեան հետքերը:

Մաք Լարէնի զեկոյցում մասնաւորապէս ասւած է. «IWF սերւերների ստուգատեսում յայտնաբերւեց այդ ջնջւած նամակը, որը թւագրւած է 2016-ին: Իսկ IWF կայքի համաձայն, 2013-ին Ադրբեջանը ներկայացրած 18 ծանրորդների փորձանմուշները նոյնպէս ցոյց են տալիս խթանիչների օգտագործման հետքեր, որոնք Բաքւի միջամտութեամբ շարունակում էին մնալ թաքցրած: Նոյն վիճակն է տիրում նաեւ Թուրքիան ներկայացնող 21 ծանրորդների դէպքում, որոնք չեն ներկայացել խթանիչների դէմ ստուգմանը, իսկ ֆեդերացիան լռել է այդ մասին, իսկ նրանց դրական արդիւնքով շուրջ 41 այլ նմուշներ պահւել են թաքցւած»:

Մաք Լարէնի ներկայացրած զեկոյցում խօսւում է նաեւ 2009-ից 2014 թւականներին վերցւած 45 նմուշի մասին, որոնք նոյնպէս թաքուն են պահւել տեսուչներից: Իսկ 2010-ից 2012 թւականների ընթացքում 26 թուրք ծանրորդ է կանչւել դոպինգի թէստի համար, որոնք նոյնպէս մնացել են անյայտ պատասխաններով: Փորձագէտը յաւելել է, որ Պեկինի եւ Լոնդոնի օլիմպիական խաղերից վերցւած նմուշների վերափորձարկումը ցոյց է տւել դրական արդիւնք, ինչը խօսում է աւելի քան 60 ծանրորդի մասին, որոնց մեծ տոկոսը Թուրքիայից են:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։