Հա

Մարզական

07/06/2020 - 12:10

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են անցկացւել պարզեցւած կարգով

Ճապոնիայի կառավարութիւն եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչ կոմիտէն քննարկում են խաղերի առաւել պարզեցւած տարբերակով անցկացնելու հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - Ճապոնիայի կառավարութիւն եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչ կոմիտէն քննարկում են խաղերի առաւել պարզեցւած տարբերակով անցկացնելու հնարաւորութիւնը. հաղորդում է BBC-ն:

Կազմակերպիչները քննարկում են խաղերի բացման եւ փակման արարողութեանը առաւել քիչ մասնակից ունենալու եւ մրցաշարերի ընթացքում երկրպագուների քանակի սահմանափակում կիրառելը:

Այս մասին դեռեւս որեւէ յստակ որոշում չի կայացւել: Հնարաւոր ցանկացած որոշում պէտք է համաձայնեցւի նաեւ Միջազգային Օլիմպիական կոմիտէի հետ:

Յիշեցնենք, որ COVID-19 համավարակի հետ պայմանաւորւած 2020 թւականի Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգւեցին մէկ տարով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։