Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն խօսել է ֆուտբոլային մեխանիզմների բարեփոխման վերաբերեալ տարբեր առաջարկների մասին։
«alikonline.ir» - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն խօսել է ֆուտբոլային մեխանիզմների բարեփոխման վերաբերեալ տարբեր առաջարկների մասին։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է անգլիական The Guardian-ը:
«Շատ հարցերի վերաբերեալ կան հետաքրքիր առաջարկներ՝ սկսած աշխատավարձի առաստաղից, տրանսֆերային գների սահմանափակումներից, հարկման այլ մեխանիզմներից մինչեւ պահուստային ֆոնդին պարտադիր փոխանցումներ կատարելը նման ճգնաժամային ժամանակահատւածների համար։
ՖԻՖԱ-ն արդէն աշխատում է այդ ուղղութեամբ, թէեւ բախւում ենք հակազդող մարդկանց շահերին։ Այդ նախագծերը պէտք է քննարկւեն բոլոր մակարդակներում»,- Ինֆանտինոյի խօսքը մէջբերել է անգլիական պարբերականը:
Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ ֆուտբոլային գործակալ Մինօ Ռայոլան այլ ազդեցիկ գործակալների հետ ցանկանում է ստեղծել տրանսֆերների, խաղացողների եւ գործակալների համար առանձին եւրոպական կազմակերպութիւն, որը չի ենթարկւի ՖԻՖԱ-ի կանոններին։