Հա

Մարզական

08/06/2020 - 08:20

Clutch Chess International. Արոնեանը 6 պարտիայում յաղթեց Գրիշչուկին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակաւոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարում յաղթանակով պայքարը սկսեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակաւոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարում յաղթանակով պայքարը սկսեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը. հաղորդում է  News.am-ը:

Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է։ Առաջին 6 պարտիաներում Լեւոն Արոնեանը մեկնարկեց պարտութեամբ, յետոյ խաղաց ոչ ոքի, իսկ երրորդ պարտիայում հաւասարեցրեց հաշիւը։

Չորրորդ եւ 5-րդ պարտիաները եւս աւարտւեցին ոչ ոքի, իսկ վճռական պարտիայում Արոնեանը սեւերով յաղթանակ տարաւ եւ վաստակեց 5 միաւոր։ Գրիշչուկն ունի 3 միաւոր։ 5-րդ եւ 6-րդ պարտիաներում յաղթանակի համար շնորհւում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միաւոր։

Արոնեանն ու Գրիշչուկը կանցկացնեն եւս 6 պարտիա՝ վիճարկելով կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Միւս դիմակայութիւններում աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնը 4.5։3.5 հաշւով յաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրի Սեոնգին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւը 2.5։5.5 հաշւով պարտւեց ամերիկացի Ուեսլի Սոյին։ Ամերիկացի Ֆաբիանօ Կարուանան 5.5։2.5 հաշւով յաղթեց ԱՄՆ-ի եւս մէկ ներկայացուցիչ Լենիէր Դոմինգէսին։

Յունիսի 8-9-ին տեղի կունենայ քառորդ եզրափակիչի 7-ից 12-րդ պարտիաները։ 11-րդ եւ 12-րդ պարտիաներում յաղթանակի համար կը տրւի 3-ական միաւոր, ոչ ոքիի համար՝ 1.5-ական միաւոր։ Մինչեւ 60-րդ քայլը ոչ ոքի առաջարկել չի կարելի։

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։