Հա

Մարզական

09/06/2020 - 08:40

«Կը ցանկանայի յաջորդ մրցաշրջանում էլ, մի քանի տարի էլ մնալ «Ռոմա»-ում». Հենրիխ Մխիթարեան

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը գոհ է իտալական «Ռոմա»-ում իր կարգավիճակից եւ Հռոմում կեանքից եւ կը ցանկանար շարունակել կարիերան պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխաւորած թիմում։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրաւունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալ»-ին. յայտնում է News.am-ը:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը գոհ է իտալական «Ռոմա»-ում իր կարգավիճակից եւ Հռոմում կեանքից եւ կը ցանկանար շարունակել կարիերան պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխաւորած թիմում։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրաւունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալ»-ին. յայտնում է News.am-ը:

«Չգիտեմ, թէ ինչքան կը տեւի կարիերաս այստեղ։ Ես հաւանում եմ Հռոմն ու «Ռոմա»-ն, ես կը ցանկանյի մնալ այստեղ, բայց դա իմ գործը չէ։ Ես գործադրում եմ առաւելագոյն ջանք, մարզւում եմ, սովորում եմ իտալերէն, որպէսզի լաւացնեմ այն։ Տեսնենք, թէ ինչ կը լինի։

Ակումբի ու գլխաւոր մարզիչի փիլիսոփայութիւնը համապատասխանում է ինձ։ Ես շատ երջանիկ եմ խաղալ այն ֆուտբոլը, որը դաւանում է «Ռոմա»-ն եւ ստանում եմ հաճոյք։

Իհարկէ, ես կը ցանկանայի յաջորդ մրցաշրջանում էլ, մի քանի տարի էլ մնալ Հռոմում, բայց ես դեռ պայմանագիր ունեմ «Արսենալ»-ի հետ»,- Մխիթարեանի խօսքը մէջբերում է Football Italia-ն։

«Ռոմա»-ն ցանկանում է երկարաձգել Մխիթարեանի վարձակալութեան պայմանագիրը։

Մխիթարեանն այս մրցաշրջանում հռոմէական թիմի հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։