Հա

Մարզական

13/06/2020 - 10:30

Լեւոն Արոնեանը պարտւեց Մագնուս Կառլսէնին՝ 6։12

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակաւոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 6։12 հաշւով պարտւեց աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնին։

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակաւոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը 6։12 հաշւով պարտւեց աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնին։ Յայտնում է News.am-ը:

Դիմակայութեան առաջին օրը Լեւոն Արոնեանը պարտւել էր 2։6 հաշւով։ Երկրորդ օրւայ 6 պարտիայում հայ գրոսմայստերը 2 պարտութիւն կրեց, չորս պարտիա էլ աւարտեց ոչ ոքի։

Եզրափակիչում Մագնուս Կառլսէնի մրցակիցը կը լինի ամերիկացի Ֆաբիանօ Կարուանան, որը 9.5։8.5 հաշւով յաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին։

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։