Հա

Մարզական

14/06/2020 - 12:30

Ռայոլան Մխիթարեանին «Ռոմա»-ում պահելու նոր տարբերակ է մտածել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը իտալական «Ռոմա»-ում վարձակալութեան աւարտից յետոյ կարող է շարունակել մրցելոյթները հռոմէացիների կազմում։

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը իտալական «Ռոմա»-ում վարձակալութեան աւարտից յետոյ կարող է շարունակել մրցելոյթները հռոմէացիների կազմում։

Football Italia-ի փոխանցմամբ՝ Մխիթարեանի գործակալ Մինօ Ռայոլան մտադիր է «Ռոմա»-ում հանդէս եկող իր միւս յաճախորդի՝ Ջասթին Կլիւվերտի ծառայութիւններն առաջարկել «Արսենալ»-ին։ Գրում է ArmSport.am-ը:

Արդիւնքում փոխանակման տրանսֆերի շնորհիւ Մխիթարեանը հիմնական պայմանագիր կը կնքի «Ռոմա»-ի հետ, իսկ Կլիւվերտը կը տեղափոխւի «զինագործների» շարքեր։

Ջասթին Կլիւվերտի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսւած է մինչեւ 2023 թւականը։ Մխիթարեանի վարձակալութիւնը «Ռոմա»-ում աւարտւում է ընթացիկ մրցաշրջանի աւարտից յետոյ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։