Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը թւիթերում:
«alikonline.ir» - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը թւիթերում. տեղեկացնում է News.am-ը:
ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան թոյլ էր տւել ազգային հաւաքականի ֆուտբոլիստներին հիմնի ժամանակ ծնկի իջնել՝ ի նշան խաղաղ բողոքի ռասայական խտրականութեան եւ ոստիկանական բռնութեան դէմ։ Թրամփը դրանից յետոյ նշել էր, որ այլեւս չի դիտի ազգային հաւաքականի հանդիպումները։
«ՖԻՖԱ-ն հաւատարիմ է ֆուտբոլում ամէն տեսակի խտրականութեան նկատմամբ բացարձակ անհանդուրժողականութեան սկզբունքին։ Բոլորս պէտք է «ոչ» ասենք ռասիզմին եւ բռնութեանը։ Այսպիսի հարցերի քննարկման ժամանակ ՖԻՖԱ-ն հանդէս է գալիս հանդուրժողականութեան, փոխադարձ յարգանքի եւ առողջ բանականութեան դիրքերից»,- նշւած է ՖԻՖԱ-ի յայտարարութիւնում:
ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան ծնկի իջնելու արգելքը սահմանել էր 2017-ին, երբ կանանց ԱՄՆ-ի հաւաքականի խաղացող Մեգան Ռապինոն Թաիլանդի դէմ հանդիպման ժամանակ հիմնի ժամանակ ծնկի էր իջել։