Հա

Մարզական

17/06/2020 - 08:00

«Բայերն Մունխէն»-ը 30-րդ անգամ հռչակւեց Գերմանիայի չեմպիոն

Միւնխէնի «Բաւարիա»-ն 30-րդ անգամ նւաճեց ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը՝ 8-րդ տարին անընդմէջ։ 

«alikonline.ir» - «Բայերն Մունխէն»-ը 30-րդ անգամ նւաճեց ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը՝ 8-րդ տարին անընդմէջ։ Տեղեկացնում է News.am-ը:

Բունդեսլիգայի 32-րդ տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխաւորած թիմը Բրեմենում մրցեց «Վերդեր»-ի հետ եւ յաղթանակ տարաւ նւազագոյն հաշւով։

43-րդ րոպէին գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգի փոխանցումից յետոյ աչքի ընկաւ լեհ յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բաւարիա»-ն 76 միաւորով անհասանելի դարձաւ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիա»-ի համար, որը 31 խաղից յետոյ ունի 66 միաւոր։  

Գերմանիայի առաջնութիւն, 32-րդ տուր

«Վերդեր» - «Բաւարիա»՝ 0։1

Ռոբերտ Լեւանդովսկի, 43

Հեռացում՝ Ալֆոնսո Դեւիս («Բաւարիա»), 79, երկրորդ դեղին քարտ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։