Գերմանիայի 30-ակի չեմպիոն «Բայերն Միւնխէն»-ը հերթական ռեկորդն է սահմանել Բունդեսլիգայում։
«alikonline.ir» - Գերմանիայի 30-ակի չեմպիոն «Բայերն Միւնխէն»-ը հերթական ռեկորդն է սահմանել Բունդեսլիգայում։ 33-րդ տուրում «Ֆրայբուրգ»-ի նկատմամբ առաւելութեան հասնելու շնորհիւ բաւարական ակումբը առաջնութիւնում տարաւ 15-րդ անընդմէջ յաղթանակը, ինչը մրցաշարի ռեկորդ է:
Յիշեցնենք, որ նախորդ տուրում «Բայերն Միւնխէն»-ը ապահովել էր 8-րդ անընդմէջ չեմպիոնութիւնը։ Եւրոպական ֆուտբոլի գրանդ ակումբներից մէկը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է մի քանի ռեկորդների հեղինակ: