Հա

Մարզական

27/06/2020 - 12:30

Հենրիխ Մխիթարեան․ «Կարծում եմ՝ կը կարողանամ խաղալ դեռ 6-7 տարի»

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան, 31-ամեայ Հենրիխ Մխիթարեանը մտադիր է ֆուտբոլային կարիերան շարունակել եւս 6-7 տարի։

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի աւագ եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան, 31-ամեայ Հենրիխ Մխիթարեանը մտադիր է ֆուտբոլային կարիերան շարունակել եւս 6-7 տարի։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը:

«Ցաւօք, այս մրցաշրջանում ստիպւած եղայ բաց թողնել մի քանի կարեւորագոյն հանդիպումներ, բայց հիմա շատ երջանիկ եմ դարձեալ վերադառնալ խաղադաշտ։ Գերազանց մարզավիճակում եմ, հրաշալի եմ ինձ զգում։ Ես վայելում եմ ֆուտբոլը, առաջնութիւնը եւ կեանքն Իտալիայում։  Շատ եմ ցանկանում «Ռոմա»-ին տեսնել լաւագոյն քառեակում։

Ես ցանկանում եմ խաղալ այնքան, ինչքան թոյլ կը տան ուժերս եւ առողջութիւնս։ Կարծում եմ՝ կը կարողանամ խաղալ դեռ 6-7 տարի, գուցէ՝ մի փոքր քիչ։ Ես կը վայելեմ ֆուտբոլային կարիերայիս ամէն րոպէն»,- ասել է Մխիթարեանը Իտալիայի առաջնութեան մամուլի ծառայութեանը։

Յիշեցնեք, որ Մխիթարեանի տրանսֆերային իրաւունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալ»-ին, իսկ «Ռոմա»-ի հետ վարձակալութեան պայմանագիրը նախատեսւած է մինչեւ այս մրցաշրջանի աւարտը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։