Հա

Մարզական

28/06/2020 - 10:00

36-ամեայ Ռոբէնը վերսկսել է ֆուտբոլային կարիերան

Հոլանդիայի հաւաքականի եւ «Բայերն Միւնխէն»-ի նախկին յարձակւող Արիէն Ռոբէնը վերսկսել է կարիերան եւ հանդէս կը գայ հոլանդական «Գրոնինգէնո»-ում:

«alikonline.ir» - Հոլանդիայի հաւաքականի եւ «Բայերն Միւնխէն»-ի նախկին յարձակւող Արիէն Ռոբէնը վերսկսել է կարիերան եւ հանդէս կը գայ հոլանդական «Գրոնինգէնո»-ում: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է հոլանդական ակումբի կայքը։ Նա կնքել է մէկ տարւայ պայմանագիր՝ վերադառնալով այն թիմ, որտեղ 20 տարի առաջ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան։

«Ես վերադառնում եմ «Գրոնինգէն» ֆուտբոլիստի կարգավիճակում։ Ես աշխատում եմ ֆուտբոլ վերադառնալու ուղղութեամբ։ Առայժմ չգիտեմ, թէ ինչ կը ստացւի, բայց երազում եմ խաղալ «Գրոնինգէն»-ում»,- Ռոբէնի խօսքը մէջբերում է ակումբի թւիթերեան էջը։

Ռոբէնը կարիերան աւարտել էր 2019թ․ ամռանը։ Նա Կարիերայի ընթացքում հանդէս է եկել «Գրոնինգէն»-ում, «Էյնդհովէն»-ում, «Չելսի»-ում, «Ռէալ Մադրիդ»-ում եւ «Բայերն Միւնխէն»-ում։ 36-ամեայ ֆուտբոլիստը դարձել է Հոլանդիայի, Անգլիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի չեմպիոն, 2013թ․ Չեմպիոնների լիգայի գաւաթակիր։  

Հոլանդիայի հաւաքականի հետ նա նւաճել է 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնութեան արծաթէ, եւ 2014թ. առաջնութեան բրոնզէ մեդալներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։