Հա

Մարզական

02/07/2020 - 11:20

«Կը փորձենք կարեւոր դեր ունենալ Հայաստանի հաւաքականի զարգացման հարցում». Կապարոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզիչ Խոակին Կապարոսը ցանկութիւն ունի կարեւոր դեր խաղալ ընտրանու զարգացման գործում:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզիչ Խոակին Կապարոսը ցանկութիւն ունի կարեւոր դեր խաղալ ընտրանու զարգացման գործում: 

«Վերջերս հանդիպեցինք ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի, բժշկական ծառայութեան ղեկավարի, հաւաքականի ադմինիստրատորի հետ: Խօսում էինք մեր փիլիսոփայութեան եւ թիմային աշխատանքի կարեւորութեան մասին: Ֆեդերացիայի ներկայացուցիչները մեզ տեղեկութիւն էին հաղորդում հաւաքականի աշխատանքների եւ տեխնիկական հարցերի շուրջ: Ինձ դուր եկաւ նրանց նւիրւածութիւնն ու պատրաստակամութիւնը: Մարդկային գործօնի առմով մեզ որեւէ մէկը չի կարող գերազանցել»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ տարածած տեսանիւթում ասում է մարզիչը: 

Կապարոսը մեծ խանդավառութեամբ եւ յոյսով է սպասում Մակեդոնիայի դէմ արտագնայ խաղին: «Մտադիր ենք տղաներին ասել, որ նրանց շատ ենք վստահում: Կարծում եմ նրանք էլ մեր փորձի եւ ցանկութեան կարիքն ունեն: Կը փորձենք կարեւոր դեր ունենալ Հայաստանի հաւաքականի զարգացման հարցում»,- ասել է նա:

Խոակին Կապարոսը ծնւել է 1955 թւականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Յայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիւօ»-ում եւ, յատկապէս, «Սեւիլիա»-ում կատարած մարզչական աշխատանքով: «Սեւիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է: 2019 թւականին Կապարոսը պարգեւատրւել է Սեւիլիա նահանգի Ոսկէ մեդալով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։