Հա

Մարզական

04/07/2020 - 08:10

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները դիմել են Չաւիին

Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները դիմել են թիմի լեգենդար կիսապաշտպան Չաւիին, որն այժմ զբաղեցնում է Կատարի առաջնութիւնը ներկայացնող «Ալ Սադ»-ի գլխաւոր մարզիչի պաշտօնը:

«alikonline.ir» - Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները դիմել են թիմի լեգենդար կիսապաշտպան Չաւիին, որն այժմ զբաղեցնում է Կատարի առաջնութիւնը ներկայացնող «Ալ Սադ»-ի գլխաւոր մարզիչի պաշտօնը: Հաղորդում է News.am-ը՝ Mundo Deportivo-ին յղումով:

«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները խնդրել են Չաւիին ընդունել ակումբի ղեկավարութեան առաջարկն ու ստանձնել ակումբի գլխաւոր մարզիչի պաշտօնը:

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Սետիէնը կը լքի զբաղեցրած պաշտօնը, եթէ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն չդառնայ Լա Լիգայի կամ Չեմպիոնների լիգայի չեմպիոն:

Սետիէնը խնդիրներ ունի «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների հետ: Նրա մարզչական ոճից, մարտավարութիւնից, մեթոդներից եւ մամուլում արած մեկնաբանութիւններից դժգոհ են, մասնաւորապէս, արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին եւ իսպանացի պաշտպան Ժերար Պիկէն։

Սետիէնը «Բարսելոնա»-ն գլխաւորել է յունւարին։ Նրա պայմանագիրը նախատեսւած է մինչեւ 2022 թ․ յունիսի 30-ը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։