Հա

Մարզական

05/07/2020 - 08:40

«Բայերն Միւնխէն»-ի 13-րդ դուբլը. Բաւարական ակումբը 20-րդ անգամ նւաճեց Գերմանիայի գաւաթը

«Բայերն Միւնխէն»-ը 20-րդ անգամ նւաճեց Գերմանիայի գաւաթը:

«alikonline.ir» - «Բայերն Միւնխէն»-ը 20-րդ անգամ նւաճեց Գերմանիայի գաւաթը:

Երէկ՝ ուշ երեկոյեան Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցաւ Գերմանիայի գաւաթի եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան «Բայերն Միւնխէն»-ը եւ «Բայեր Լեւերկուզէն»-ը:

Հանս-Դիտէր Ֆլիկի գլխաւորած թիմի առաւելութիւնն ակնյայտ էր: Նրանք յաղթեցին 4:2 հաշւով՝ 20-րդ անգամ դառնալով Գերմանիայի գաւաթակիր: «Բայերն»-ի կազմում աչքի ընկան Դաւիդ Ալաբան, Սերժ Գնաբրին եւ Ռոբերտ Լեւանդովսկին, որը դարձաւ դուբլի հեղինակ։ Լեւերկուզէնեան ակումբի 2 գնդակները հեղինակեցին Սւէն Բենդէրը եւԿայ Հաւերցը:

Սա «Բայերն Միւնխէն»-ի պատմութեան 13-րդ դուբլն է: Յիշեցնենք, որ միւնխենեան գրանդ ակումբն այս մրցաշրջանում 30-րդ անգամ էր նւաճել չեմպիոնի կոչումը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։