Հա

Մարզական

06/07/2020 - 08:15

Մխիթարեանի գոլը չօգնեց «Ռոմա»-ին խուսափել պարտութիւնից Նէապոլում

Իտալիայի առաջնութեան 30-րդ տուրում «Ռոմա»-ն հիւրընկալւեց «Նապոլի»-ին եւ պարտութիւն կրեց 1։2 հաշւով:

«alikonline.ir» - Իտալիայի առաջնութեան 30-րդ տուրում «Ռոմա»-ն հիւրընկալւեց «Նապոլի»-ին եւ պարտութիւն կրեց 1։2 հաշւով. հաղորդում է News.am-ը:

Դաշտի տէրերն առաջինը հասան յաջողութեան։ 55-րդ րոպէին իսպանացի յարձակւող Խոսէ Կալիէխոնը գրաւեց իսպանացի Պաու Լոպէսի պաշտպանած դարպասը։

Սակայն 5 րոպէ անց Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը բոսնիացի յարձակւող Էդին Ջեկոյի փոխանցումից յետոյ գեղեցիկ անցում կատարեց եւ հեռւից գրաւեց «Նապոլի»-ի դարպասը։ Մխիթարեանը մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։

82-րդ րոպէին «Նապոլի»-ի յաղթական գոլը խփեց իտալացի յարձակւող Լորենցօ Ինսինիէն։

«Նապոլի»-ն 48 միաւորով հաւասարւեց 5-րդ տեղում ընթացող «Ռոմա»-ին եւ յետ է մնում միայն գոլերի տարբերութեամբ։

Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխաւորած թիմը կրեց երրորդ անընդմէջ պարտութիւնը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։