Հա

Մարզական

07/07/2020 - 13:10

Կանցկացւի շախմատի միջազգային օրւան նւիրւած համահայկական առցանց մրցաշար, որին կը մասնակցեն Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի շախմատիստներ

Երեւանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնութեան հետ գործընկերութեամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրւան նւիրւած համահայկական առցանց մրցաշար:

«alikonline.ir» - Երեւանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնութեան հետ գործընկերութեամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրւան նւիրւած համահայկական առցանց մրցաշար: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում են ԱԺ ԿԳՄՍԵՍ յանձնաժողովից:

Այն կը մեկնարկի յուլիսի 20-ին՝ հայաստանեան ժամանակով 20։20-ին, եւ կը տեւի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից եւ սփիւռքից: Ակնկալւում է, որ մրցաշարին մասնակցութիւն կունենան մեծաթիւ միջազգային գրոսմայստերներ:

«Այս նախաձեռնութիւնը, նախեւառաջ, նպատակ ունի եւս մէկ հարթակում համախմբել Հայաստանն ու սփիւռքը, ստեղծել նոր կապեր ու կեանքի կոչել համահայկական շախմատային աշխարհի գաղափարը: Կարծում եմ՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, ե՛ւ սփիւռքում այս մրցաշարն ուրախութեամբ կընդունւի եւ կը ներգրաւի լայն շրջանակների»,- խօսելով նախաձեռնութեան մասին՝ ասել է Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամաւոր Մխիթար Հայրապետեանը:

Բացի հիմնական մրցանակներից՝ սահմանւած են նաեւ մրցանակներ կանանց, մինչեւ 14, 12 եւ 10 տարեկանների, վետերանների, մինչեւ 2000 վարկանիշ ունեցողների համար:

Մրցաշարին ցուցակագրման վերջնաժամկէտն է յուլիսի 15-ը։ Այն ազատ է բոլորի համար, սակայն առկայ են որոշ պայմաններ: Մրցաշարին միանալու համար պարտադիր է նաեւ յայտ ուղարկել https://lichess.org/team/panarmenian-chess-day թիմին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։