Հա

Մարզական

09/07/2020 - 10:05

Մխիթարեանի գոլն ու նրա փոխանցումից յետոյ Վերետուի դիպուկ հարւածը յաղթանակ բերեցին «Ռոմա»-ին «Պարմա»-ի դէմ խաղում

Հանդիպման հաշիւը 9-րդ րոպէին բացեց հիւրերի կիսապաշտպան Իւրայ Կուչկան։ 43-րդ րոպէին 2-րդ անընդմէջ խաղում աչքի ընկաւ Հենրիխ Մխիթարեանը։

«alikonline.ir» - Ֆուտբոլի Իտալիայի առաջնութեան 31-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն ընդունել էր «Պարմա»-ին. տեղեկացնում է Armsport.am-ը:

Հանդիպման հաշիւը 9-րդ րոպէին բացեց հիւրերի կիսապաշտպան Իւրայ Կուչկան։ Մինչեւ ընդմիջման գնալը «Ռոմա»-ն հաւասարեցրեց հանդիպման հաշիւը։ 43-րդ րոպէին 2-րդ անընդմէջ խաղում աչքի ընկաւ Հենրիխ Մխիթարեանը։

57-րդ րոպէին «գայլեր»-ը առաջ անցան հաշւի մէջ։ Մխիթարեանի փոխանցումից յետոյ Ջորդան Վերետուն հեռու տարածութիւնից գրաւեց մրցակցի դարպասը՝ հաշիւը դարձնելով 2-1։

Այսպիսով, «Ռոմա»-ն առաջնության վերսկսումից յետոյ առաջին յաղթանակը տարաւ, միաւորների քանակը հասցնելով 51-ի։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։