Հա

Մարզական

20/07/2020 - 08:25

Մխիթարեանի գոլը չօգնեց «Ռոմա»-ին յաղթել «Ինտեր»-ին

Իտալիայի առաջնութեան 34-րդ տուրում «Ռոմա»-ն ընդունեց «Ինտեր Միլան»-ին։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխաւորած թիմը մօտ էր կամային յաղթանակի, սակայն բաւարարւեց ոչ ոքի արդիւնքով՝ 2։2:

«alikonline.ir» - Իտալիայի առաջնութեան 34-րդ տուրում «Ռոմա»-ն ընդունեց «Ինտեր Միլան»-ին։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխաւորած թիմը մօտ էր կամային յաղթանակի, սակայն բաւարարւեց ոչ ոքի արդիւնքով՝ 2։2. հաղորդւոմ է News.am-ը:

15-րդ րոպէին հանդիպման հաշիւը բացեց հիւրերի հոլանդացի պաշտպան Ստեֆան Դէ Վրէյը։ Առաջին խաղակէսի աւելացւած ժամանակում հաշւի հաւասարութիւնը վերականգնեց իտալացի պաշտպան Լէոնարդօ Սպինացոլան։

Հայաստանի հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը 57-րդ րոպէին օգտագործեց բոսնիացի յարձակւող Էդին Ջեկոյի կարճ փոխանցումը՝ առաջ մղելով «Ռոմա»-ին։

87-րդ րոպէին «Ինտեր»-ի երկրորդ գոլը 11 մետրանոցից խփեց փոխարինման դուրս եկած բելգիացի յարձակւող Ռոմելու Լուկակուն։ Սպինացոլան էր սեփական տուգանային հրապարակում խախտել կանոնները Լուկակուի նկատմամբ։

«Ինտեր»-ը 72 միաւորով երկրորդն է եւ 1 միաւոր է առաջ երրորդ տեղում ընթացող «Ատալանտա»-ից։ «Ռոմա»-ն 5-րդն է՝ 58 միաւոր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։