Հա

Մարզական

21/07/2020 - 10:10

Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադային կը մասնակցի 163 թիմ

Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադային կը մասնակցի 163 թիմ: Այս մասին յայտնում է ՖԻԴԷ-ն: Հայաստանի ընտրանին ընդգրկւած է առաջին ենթախմբում:

«alikonline.ir» - Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադային կը մասնակցի 163 թիմ: Այս մասին յայտնում է ՖԻԴԷ-ն: Հայաստանի ընտրանին ընդգրկւած է առաջին ենթախմբում: Արշակ Պետրոսեանի գլխաւորած թիմի հետ նոյն ենթախմբում են նաեւ Չինաստանը, Ռուսաստանը, Ուկրայինան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Լեհաստանը, Ֆրանսիան, Ադրբեջանը, Վիետնամը, Վրաստանը, Ղազախստանը եւ այլն. հաղորդում է Yerkir.am-ը:

Աւելի վաղ յայտնի էր դարձել նաեւ Հայաստանի հաւաքականների կազմերը. տղամարդկանց թիմի կազմում ընդգրկւած են Լեւոն Արոնեանը, Գաբրիէլ Սարգսեանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումեանը, Սամուէլ Տէր-Սահակեանը: Մարզիչն է Արշակ Պետրոսեանը: Կանանց թիմում կը լինեն Էլինա Դանիէլեանը եւ Լիլիթ Մկրտչեանը: Պահեստայիններ՝ Մարիա Գէորգեան, Սուսաննա Գաբոյեան: Մարզիչ՝ Զաւէն Անդրիասեան:

Մինչեւ 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կը փորձեն Հայկ Մարտիրոսեանն ու Աննա Սարգսեանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսեան, Մարիամ Աւետիսեան: Մարզիչ՝ Արտաշէս Մինասեան:

Թիմերը բաղկացած են 6 հիմնական եւ 6 պահեստային շախմատիստներից: Հիմնական կազմում պէտք է լինեն 2 տղամարդ, 2 կին, 1 մինչեւ 20 տարեկան պատանի եւ 1 մինչև 20 տարեկան աղջիկ:

Օլիմպիադան կանցկացւի յուլիսի 22-30-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։