Հա

Մարզական

23/07/2020 - 10:30

Սարդար Ազմունը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լաւագոյն ռմբարկու

Ռուսաստանի Պրեմիեր լիգան հատեց 2019-20 մրցաշրջանի եզրագիծը:

«alikonline.ir» - Ռուսաստանի Պրեմիեր լիգան հատեց 2019-20 մրցաշրջանի եզրագիծը:

Վերջին՝ 30-րդ տուրում չեմպիոնի կոչումը նւաճած Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը հիւրընկալւել էր «Ռոստով»-ին: Մրցաշարային աղիւսակում տեղաբաշխման համար որեւէ ինտրիգ չներկայացնող այս հանդիպումը կարեւորւում էր միայն նրանով, որ կարող էր պարզել, թէ «Զենիթ»-ի յարձակւողներից ով է նւաճելու Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լաւագոյն ռմբարկուի կոչումը. 17 գոլի հեղինակ դարձած Արտեմ Ձիւբա՞ն, թէ՞ Սարդար Ազմունը, որը դարձել էր 16 գոլի հեղինակ:

Հանդիպման առաջին խաղակէսն աւարտւեց 1:0 հաշւով՝ յօգուտ տանտէրերի: Երկրորդ խաղակէսի հէնց մեկնարկին «Զենիթ»-ի գլխաւոր մարզիչը միանգամից 3 փոփոխութիւն կատարեց, այդ թւում՝ խաղադաշտ մտցնելով իր թիմի կրակագծի երկու հիմնական աստղերին՝ Սարդար Ազմունին եւ Արտեմ Ձիւբային:

Այս փոփոխութիւններն էլ օգնեցին «Զենիթ»-ին 72-րդ րոպէին Ռիգոնի խփած գնդակի շնորհիւ հաւասարեցնել հանդիպման հաշիւը, իսկ 3 րոպէ անց Սարդար Ազմունի գոլի շնորհիւ ամրագրել հերթական յաղթանակը՝ 2:1 հաշւով:

Հէնց այս գոլի շնորհիւ էլ Իրանի ազգային հաւաքականի յարձակւողը խփած գնդակների քանակով հաւասրւեց իր թիմակից Արտեմ Ձիւմային: Յաւելեալ ցուցանիշերի շնորհիւ, սակայն, Ազմունին յաջողւեց առաջ անցնել իր թիմակցից՝ նւաճելով Ռուսաստանի առաջնութեան լաւագոյն ռմբարկուի կոչումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։