Հա

Մարզական

25/07/2020 - 08:10

«Փերսփոլիս»-ի չեմպիոնական պոկերը

Իրանի ֆուտբոլի Բարձրագոյն լիգայի 26-րդ տուրի շրջանակում, երէկ՝ երեկոյեան Մասջեդ Սոլէյմանում տեղի ունեցաւ տուրի վերջին հանդիպումը:

«alikonline.ir» - Իրանի ֆուտբոլի Բարձրագոյն լիգայի 26-րդ տուրի շրջանակում, երէկ՝ երեկոյեան Մասջեդ Սոլէյմանում տեղի ունեցաւ տուրի վերջին հանդիպումը:

Խաղադաշտ դուրս եկան տանտէրերը՝ Մասջեդ Սոլէյմանի «Նաֆթ»-ը եւ գործող չեմպիոնները՝ Թեհրանի «Փերսփոլիս»-ը: Հանդիպումը կարեւորւում էր նրանով, որ յաղթանակի դէպքում, մրցաշրջանի աւարտից 4 տուր առաջ, «Փերսփոլիս»-ին կը յաջողւէր նւաճել չեմպիոնի կոչումը, դառնալով պատմական՝ չեմպիոնական պոկերի հեղինակ:

Նշենք, որ մայրաքաղաքի կարմիրները պատւով կատարեցին իրենց դէմ դրւած առաջադրանքը: Ալի Ալիփուրի եւ Մեհդի Աբդիի խփած գնդակների շնորհիւ «Փերսփոլիս»-ը յաղթեց 2:1 հաշւով՝ նւաճելով Իրանի ֆուտբոլի Բարձրագոյն լիգայի 2019-20 մրցաշարջանի չեմպիոնի կոչումը:

Այսպիսով, նրանք դարձան մի անգամից երկու պատմական ռեկորդի հեղինակ: «Փերսփոլիս»-ը դարձաւ իրանական առաջին ֆուտբոլային թիմը, որն իր հաշւին գրանցեց չեմպիոնական պոկեր: «Կարմիրներ»-ը չեմպիոնի կոչումը նւաճել էին 2017, 2018 եւ 2019 թւականներին:

Բացի այդ, «Փերսփոլիս»-ն առաջին թիմն է, որին մրցաշրջանի աւարտից 4 տուր առաջ յաջողւում է նւաճել չեմպիոնական կոչումը:

Նշենք, որ սա Իրանի ֆուտբոլի առաջնութիւնում «Փերսփոլիս»-ի 13-րդ չեմպիոնական տիտղոսն է: Այս առումով էլ «Փերսփոլիս»-ը դուրս է մրցակցութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։