Հա

Մարզական

26/07/2020 - 08:05

Թարեմին՝ Պորտուգալիայի առաջնութեան լաւագոյն ռմբարկու

Իրանի ազգային հաւաքականի յարձակւող Մեհդի Թարեմին դարձել է Պորտուգալիայի առաջնոթեան լաւագոյն ռմբարկուն:

«alikonline.ir» - Իրանի ազգային հաւաքականի յարձակւող Մեհդի Թարեմին դարձել է Պորտուգալիայի առաջնոթեան լաւագոյն ռմբարկուն:

Առաջնութեան վերջին՝ 34-րդ տուրում «Ռիօ Աւէ»-ն հիւրընկալւելիս 2:0 հաշւով պարտութեան է մատնել «Բոաւիշտա»-ին: Դուբլի հեղինակ է դարձել Մեհդի Թարեմին, որը մրցակցի դարպասը գրաւել է 17-րդ եւ 84-րդ րոպէներին:

Խփած 2 գնդակների շնորհիւ, Թարեմին իր գոլերի քանակը հասցրել է 18-ի՝ հաւասարւելով «Բենֆիկա»-ի յարձակւողներ Վինիսիուսին եւ Փիզզիին:

Այս յաղթանակի շնորհիւ «Ռիօ Աւէ»-ն 55 միաւորով հանգրւանել է մրցաշարային աղիւսակի 5-րդ հորիզոնականում: Չեմպիոնի կոչումը 82 միաւորով նւաճել է «Պորտու»-ն:

Նշենք, որ Թարեմին յայտնւել է պուրտուգալական երեք առաջատար ակումբների՝ «Պորտու»-ի, «Բենֆիկա»-ի եւ «Սպորտինգ»-ի տեսադաշտում, եւ յաջորդ մրցաշրջանում, մեծ հաւանականութեամբ, հանդէս կը գայ այս երեք ակումբներից մէկի կազմում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։