Հա

Մարզական

26/07/2020 - 09:40

«Զենիթ»-ը՝ Ռուսաստանի գաւաթակիր. ֆուտբոլիստները կոտրել են Ռուսաստանի բիւրեղապակեայ գաւաթը

Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը, որի կազմում հանդէս է գալիս Իրանի ազգային հաւաքականի յարձակւող Սարդար Ազմունը, նւաճել է Ռուսաստանի գաւաթը՝ դառնալով չեմպիոնական դուբլի հեղինակ:

«alikonline.ir» - Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը, որի կազմում հանդէս է գալիս Իրանի ազգային հաւաքականի յարձակւող Սարդար Ազմունը, նւաճել է Ռուսաստանի գաւաթը՝ դառնալով չեմպիոնական դուբլի հեղինակ:

Եկատերինբուրգում տեղի ունեցած եզրափակիչ խաղում «Զենիթ»-ը նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան է մատնել «Խիմկի»-ին՝ նւաճելով բիւրեղապակեայ գաւաթը: Հանդիպման միակ գնդակը 84-րդ րոպէին 11 մետրանոցից խփել է Արտեոմ Ձիւբան։

Նշենք, որ աւելի վաղ «Զենիթ»-ը նւաճել էր նաեւ Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը:

Հետաքրքիր միջադէպ է տեղի ունեցել պարգեւատրութեան ժամանակ: «Զենիթ»-ի ֆուտբոլիստները կոտրել են բիւրեղապակեայ գաւաթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։