Հա

Մարզական

27/07/2020 - 10:00

«Մխիթարեանի հետ «Ռոմա»-ն աւելի ուժեղ է». Մինասեանը՝ La Gazzetta Dello Sport-ին

Հայաստանի հաւաքականի նախկին գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանն իտալական La Gazzetta Dello Sport-ի հետ զրոյցում անդրադարձել է «Ռոմա»-ի ու Հայաստան հաւաքականի աւագ եւ առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին:

«alikonline.ir» - Հայաստանի հաւաքականի նախկին գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանն իտալական La Gazzetta Dello Sport-ի հետ զրոյցում անդրադարձել է «Ռոմա» ու Հայաստան հաւաքականի աւագ եւ առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին. տեղեկացնում է Armsport.am-ը:

Առաջին տպաւորութեան մասին.

«Նա խաղում էր «Փիւնիկ»-ի 3-րդ թիմում, երբ առաջին անգամ տեսայ նրան։ 17 տարեկան էր, շատ նիհար։ Առաջին հայեացքից տպաւորութիւնն գրաւիչ չէր, իսկ յետոյ նա վերցրեց գնդակը, ու այդ պահին «նոր աշխարհ» բացւեց։ Նա տաղանդ էր, որ երբեք ինձ չէր հանդիպել այդ տարածաշրջանում։ Մի անգամ մենք ընկերական խաղում առաջին կէսում 5 գոլ խփեցինք, ու ես փոխարինեցի նրան, սակայն նա այնպէս զայրացաւ, որ ես ստիպւած էի նրան վերադարձնել խաղադաշտ։ Բնաւորութիւն, կամք ու վճռականութիւն: Նա միայնակ կարող է յաղթել խաղերը»։

Խաղադաշտում՝ նրա իդէալական դիրքը.

«Նա հիանալի է տասը համարի դիրքում։ 4-2-3-1 տակտիկական դասաւորւածութիւնում նա կարող է խաղալ գրեթէ բոլոր դիրքերում»։

Աճը՝ հետզհետէ.

«Նա չշտապեց, այո՛։ 2009 թւականին, Ֆրանսիայում կարիերան շարունակելու հնարաւորութիւն ունէր, բայց ես նրան խորհուրդ տւեցի տեղափոխւել «Մետալուրգ»։ Նա յաջողեց, իսկ հիմա ելոյթները շարունակում է «Ռոմա»-ում։ Եւրոպա լիգայում ես երկրպագելու եմ նրան»։

Յիշեցնենք, որ Մխիթարեանն առաջին հերթին Մինասեանի գլխաւորութեամբ մարզւել է «Փիւնիկ»-ում, իսկ յետոյ՝ Հայաստանի ազգային հաւաքականում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։