Հա

Մարզական

27/07/2020 - 11:05

Հակառակորդի ականից վիրաւորւած հետախոյզ Սարգիսը պատրաստւում է Գինէսի նոր ռեկորդ սահմանել

ՀՀ զինւած ուժերի սպայ, փոխգնդապետ, հետախոյզ Սարգիս Ստեփանեանը 2014 թ.-ի յուլիսին վիրաւորւել է՝ կորցնելով երկու ոտքը եւ մէկ ձեռքը, բայց դա ոչ միայն չի խանգարել նրան շարունակել ծառայել հայրենիքին, այլեւ սկսել է զբաղւել պրոֆեսիոնալ բազկամարտով։ Այժմ էլ պատրաստւում է նոյեմբերի 5-ին Գինէսի գրքում կշռաքար բարձրացնելու նոր ռեկորդ սահմանել։

«alikonline.ir» - ՀՀ զինւած ուժերի սպայ, փոխգնդապետ, հետախոյզ Սարգիս Ստեփանեանը 2014 թ.-ի յուլիսին վիրաւորւել է՝ կորցնելով երկու ոտքը եւ մէկ ձեռքը, բայց դա ոչ միայն չի խանգարել նրան շարունակել ծառայել հայրենիքին, այլեւ սկսել է զբաղւել պրոֆեսիոնալ բազկամարտով։ Այժմ էլ պատրաստւում է նոյեմբերի 5-ին Գինէսի գրքում կշռաքար բարձրացնելու նոր ռեկորդ սահմանել։

«Ուզում եմ նոր Գինէսի ռեկորդ գրանցել։ Գինէսի պաշտօնական էջին գրել եմ եւ իրենք ասացին, որ իմ կարգավիճակում նման քանակութեամբ ոչ ոք չի արել, այնպէս որ կարող եմ յայտը ներկայացնել։ Եւ մեր հետախուզութեան օրը, այդ փառահեղ օրը ուզում եմ նոր ռեկորդներ գրանցել»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Սարգիս Ստեփանեանը։

Նոր ռեկորդը սահմանելու համար Սարգիսը մարզւում է շաբաթական երեք օր։ Ասում է՝ միակ դժւարութիւնները մարզումների ընթացքում առաջացած վնասւածքներն են։ Փորձում է հնարաւորինս արագ վերականգնւել, բուժել վէրքերը, որ մարզումներին չխանգարեն։

«Մինչ այդ արել եմ եւ դիւցազնագրքում է գրանցւել։ 32 կգ կշռաքարը բարձրացրել եմ 13 անգամ, բայց այս անգամ 15 եւ աւել անգամ եմ բարձրացնելու եւ ուզում եմ նոր վարժութիւններ աւելացնել, ինչպէս նաեւ օլիմպիական 50 կգ ծանրաձողն ուզում եմ ձախ ձեռքով ինքնուրոյն գետնից վերցնեմ եւ բարձրացնեմ վերեւ։ Այս պահի դրութեամբ մինչեւ 42.5-45 արդէն ստացւում է»,- յաւելեց Սարգիս Ստեփանեանը։

 

Հեղինակ՝ Յասմիկ Կոշկարեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։