Հա

Մարզական

28/07/2020 - 11:20

«Շնորհակալ եմ». Հենրիխ Մխիթարեանը մարզաշապիկներ է նւիրել վիրաւոր զինծառայողներին

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանն ազգային հաւաքականի՝ իր անւանական մարզաշապիկներ է նւիրաբերել հայ-ադրբեջանական պետական սահմանագօտու հիւսիսարեւելեան հատւածում յուլիսին տեղի ունեցած ռազմական գործողութիւնների հետեւանքով վիրաւորւած հայ զինծառայողներին:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանն ազգային հաւաքականի՝ իր անւանական մարզաշապիկներ է նւիրաբերել հայ-ադրբեջանական պետական սահմանագօտու հիւսիսարեւելեան հատւածում յուլիսին տեղի ունեցած ռազմական գործողութիւնների հետեւանքով վիրաւորւած հայ զինծառայողներին: Ըստ Sputnik Արմենիայի՝ տեղեկութիւնը յայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայութիւնը։

Մխիթարեանը խոստացել է Հայաստանում գտնւելու ժամանակ անպայման հանդիպել մեր զինւորներին եւ անձամբ ստորագրել մարզաշապիկները:

«Խոնարհւում եմ ձեր խիզախ կեցւածքի առջեւ, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած էք եւ պաշտպանում էք մեր հայրենիքի սահմանները»,- զինծառայողներին ուղղւած իր նամակում նշել է Հենրիխ Մխիթարեանը:

Յիշեցնենք, որ յուլիսի 12–ից իրավիճակը սրւել է հայ-ադրբեջանական սահմանի Տաւուշի հատւածում։ Յուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինւած ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի աւտոմեքենայով Տաւուշի ուղղութեամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից յետոյ Ադրբեջանի զինծառայողները, թողնելով աւտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից յետոյ հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծութիւնն ինչպէս հայ դիրքապահների, այնպէս էլ բնակավայրերի ուղղութեամբ։

Պաշտօնական տւեալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրաւորների մասին որեւէ բան չի հաղորդւում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրաւոր (եւս մէկը խաղաղ բնակչութիւնից)։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։