Հա

Մարզական

30/07/2020 - 08:01

«Ռոմա»-ն նւաճեց ԵԼ ուղեգիր. Մխիթարեանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի առաջնութեան նախավերջին՝ 37-րդ տուրում «Ռոմա»-ն հիւրընկալւելիս 3:2 հաշւով պարտութեան մատնեց «Տորինօ»-ին:

«alikonline.ir»- Իտալիայի առաջնութեան նախավերջին՝ 37-րդ տուրում «Ռոմա»-ն հիւրընկալւելիս 3:2 հաշւով պարտութեան մատնեց «Տորինօ»-ին:

Թէեւ հանդիպման հաշիւը 14-րդ րոպէին առաջին բացեցին դաշտի տէրերը՝ «Տորինօ»-ի ֆուտբոլիստները, սակայն «գայլեր»-ին ընդամենը 2 րոպէ անց յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: Հենրիխ Մխիթարեանի փոխանցումից յետոյ բոսնիացի յարձակւող Էդին Ջեկոն խփեց պատասխան գոլը։

Հռոմէական ակումբի միւս երկու գնդակները հանդիպման 23-րդ եւ 61-րդ րոպէներին խփեցին Կրիս Սմոլինգը եւ Ամադու Դիաւարան։ «Տորինօ»-ն 65-րդ րոպէին Ուիլֆրիդ Սինգօ խփած գոլի շնորհիւ կրճատեց հաշւի տարբերութիւնը, բայց աւելի անել չկարողացաւ։

Այս յաղթանակի շնորհիւ «Ռոմա»-ն 67 միաւորով վերջնականապէս ամրապնդեց իր տեղը մրցաշարային աղիւսակի 5-րդ հորիզոնականում՝ նւաճելով Եւրոպա լիգայի ուղեգիր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։