Հա

Մարզական

01/08/2020 - 08:20

Լեբրոն Ջէյմսն առաջ անցաւ Բրայանտից եւ Ռոբինսոնից. 837 յաղթանակ NBA-ի կանոնաւոր առաջնութիւնում

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցւած Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մրցաշրջանի վերսկսումից յետոյ «Լոս Անջելէս Լէյքերս»-ը 103։101 հաշւով առաւելութեան է հասել «Լոս Անջելէս Կլիպերս»-ի նկատմամբ:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցւած Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մրցաշրջանի վերսկսումից յետոյ «Լոս Անջելէս Լէյքերս»-ը 103։101 հաշւով առաւելութեան է հասել «Լոս Անջելէս Կլիպերս»-ի նկատմամբ. հաղորդում է News.am-ը:

«Լէյքերս»-ի առաջատար Լեբրոն Ջէյմսը 837-րդ յաղթանակն է տարել կանոնաւոր առաջնութիւնում եւ այդ ցուցանիշով առաջ անցել «Լէյքերս»-ի լեգենդ Կոբի Բրայանտից եւ Կլիֆորդ Ռոբինսոնից, որոնք ունեցել են 836-ական յաղթանակ։ Լեբրոն Ջէյմսն այս ցուցանիշով բարձրացել է 9-րդ տեղ պատմութեան մէջ։

Նրանից առաջ են Դերեկ Ֆիշէրը (853), Տոնի Պարկէրը (892), Դիրկ Նովիցկին (916), Կառլ Մելոունը (952), Ջոն Սթոքթոնը (953), Թիմ Դանկանը (1001) Ռոբերտ Պերիշը (1004) եւ Քարիմ Աբդուլ-Ջաբարը (1074)։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։