Հա

Մարզական

02/08/2020 - 08:20

«Արսենալ»-ը՝ Անգլիայի գաւաթակիր

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում երէկ՝ օգոստոսի 1-ին կայացաւ Անգլիայի գաւաթի եզրափակիչ հանդիպումը:

«alikonline.ir» - Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում երէկ՝ օգոստոսի 1-ին կայացաւ Անգլիայի գաւաթի եզրափակիչ հանդիպումը:

Գաւաթը վիճարկեցին լոնդոնեան ակումբները՝«Արսենալ»-ն ու «Չելսի»-ն։

Հանդիպման հաշիւն առաջինը բացեցին «Չելսի»-ի ֆուտբոլիստները: 5-րդ րոպէին «կապոյտներ»-ի կազմում գոլի հեղինակ դարձաւ Պուլիշիչը: Առաջին խաղակէսի 28-րդ րոպէին Օբամէյանգը հաշւում վերականգնեց հաւասարութիւնը՝ անվրէպ իրացնելով 11 մետրանոցը, իսկ երկրորդ խաղակէսի 67-րդ րոպէին նա խփեց երկրորդ գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը:

2:1, եւ «զինագործներ»-ն Անգլիայի գաւաթը նւաճեցին 14-րդ անգամ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։