Ա Սերիայի վերջին տուրում «Միլան»-ը ընդունել էր «Կալեարի»-ին ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
«alikonline.ir» - Ա Սերիայի վերջին տուրում «Միլան»-ը ընդունել էր «Կալեարի»-ին ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։ Գրում է ArmSport.am-ը:
Գոլերից մէկի հեղինակ դարձաւ յարձակւող Զլատան Իբրահիմովիչը: Շւեդ ֆուտբոլիստի համար այս գոլը 10-րդն էր միլանացիների կազմում Իտալիայի 2019/20 թւականների առաջնութիւնում: Այսպիսով, 38 տարեկան եւ 302 օրական Իբրահիմովիչը դարձաւ ամենատարեց խաղացողը, ով մէկ մրցաշրջանում Ա Սերիայում 10 եւ աւելի գոլ խփեց:
Նախկինում այս նւաճումը պատկանում էր Իտալիայի առաջնութիւնների պատմութեան լաւագոյն ռմբարկու Սիլւիօ Պիոլէին՝ 38 տարեկան եւ 127 օրական: