Հա

Մարզական

09/08/2020 - 08:30

Անդրէա Պիրլոն կը գլխաւորի «Իւվենտուս»-ը

Իտալիայի գործող չեմպիոն «Իւվենտուս»-ի գեղակավարութիւնը յայտարարել է թիմի գլխաւոր մարզիչի պաշտօնում Անդրէա Պիրլոյի նշանակման մասին։

«alikonline.ir» - Իտալիայի գործող չեմպիոն «Իւվենտուս»-ի գեղակավարութիւնը յայտարարել է թիմի գլխաւոր մարզիչի պաշտօնում Անդրէա Պիրլոյի նշանակման մասին։

Գլխաւոր մարզչի պաշտօնում «Իւվենտուս»-ի նախկին աստղը կը փոխարինի Մաուրիցիօ Սարիին, որը հեռացւել էր օգոստոսի 8-ին, այն բանից յետոյ, երբ «բիանկոներիներ»-ին չյաջողւեց յաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի արգելքը:

Պիրլոն ակումբի հետ կնքնել է 2 տարւայ պայմանագիրը, որը ուժի մէջ է մինչ 2021-22 մրցաշրջանի աւարտը:

Նշենք, որ իտալացի մասնագէտը յուլիսի 30-ին գլխաւորել էր «իւվենտուս»-ի երիտասարդական թիմը՝ սկսելով մարզչական կարիերա։

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։