Հա

Մարզական

09/08/2020 - 08:35

Չեմպիոնների լիգա. «Բայերն Միւնխէն»-«Բարսելոնա» դիմակայութեանը սպասելիս

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտւեց 1/8-րդ եզրափակիչ փուլը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտւեց 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Երէկ՝ ուշ երեկոյեան «Բայերն Միւնխէն»-ը տանը հիւրընկալել էր «Չելսի»-ին: Լոնդոնում կայացած երկու թիմերի առաջին հանդիպումն աւարտւել էր միւնխէնեան թիմի յաղթանակով՝ 3:0 հաշւով:

Պատասխան խաղում էլ Գերմանիայի նորընծայ չեմպիոնները խնդիրներ չունեցան: Նրանք յաղթեցին խոշոր՝ 4:1 հաշւով, նւաճելով 1/4-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր: «Բայերն»-ի կազմում գոլերի հեղնիակ դարձան Ռոբերտ Լեւանդովսկին (10-րդ եւ 83-րդ րոպէներ), Իւան Պերիշիչը (24-րդ րոպէ) եւ Կորենտին Տոլիսոն (76-րդ րոպէ): «Չելսի»-ի միակ գնդակը խփեց Թեմի Աբրահամը (44-րդ րոպէ):

Օրւայ միւս խաղում «Բարսելոնա»-ն տանը որեւէ շանս չտւեց «Նապոլի»-ին: Վերջնահաշիւը 3:1 էր՝ յօգուտ կատալոնական ակումբի: «Բարսա»-ի գնդակները հեղինակեցին Կլեման Լանգլէն (10-րդ րոպէ), Լիոնէլ Մեսսին (23-րդ րոպէ) եւ Լուիս Սուարէսը (45+1-րդ րոպէ):  «Նապոլի»-ի միակ գնդակը խփեց Լորենցօ Ինսինիէն (45+5-րդ րոպէ):

Երկու թիմերի առաջին հանդիպումն աւարտւել էր ոչ ոքի՝ 1:1 հաշւով:

Այսպիսով յայտնի դարձան Չեմպիոնների լիգայի ¼-րդ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները.

«Ատալանտա» (Իտալիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Աթլետիկօ Մադրիդ» (Իսպանիա)

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բայերն Միւնխէն» (Գերմանիա)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Օլիմպիկ Լիոն» (Ֆրանսիա)

Հանդիպումները կը կայնան օգոստոսի 12-15-ը, Պորտուգալիայի մայրաքաղաք  Լիսաբոնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։