Հա

Մարզական

12/08/2020 - 08:20

Եւրոպա լիգա. «Շախտեոր»-ն ու «Սեւիլա»-ն կիսաեզրափկչում են

ՈՒԵՖԱ-ի Եւրոպա լիգայում աւարտւեց 1/4-րդ եզրափակիչ փուլը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Եւրոպա լիգայում աւարտւեց 1/4-րդ եզրափակիչ փուլը:

Երէկ՝ ուշ երեկոյեան կայացան վերջին երկու հանդիպումները:

Գելսենկիրխէնում խաղադաշտ դուրս եկան ուկրայինական «Շախտեոր»-ն ու շւէյցարական «Բազել»-ը: Հանդիպումն անցաւ ուկրայինական ակումբի բացայայտ առաւելութեամբ: Նրանք ինքնադրսեւորւելու որեւէ շանս չտւեցին մրցակցին: Վերջնահաշիւը 4:1 էր՝ յօգուտ «Շախտեոր»-ի, որի կազմում գոլի հեղինակներ դարձան Ժունիոր Մորաէսը (2-րդ րոպէ), Թայսոնը (22-րդ րոպէ), Ալան Պատրիկը (75-րդ րոպէ) եւ Տետէն (88-րդ րոպէ): «Բազել»-ի միակ գնդակը խփեց Ռիկի վան Վոլֆսւինկելը, (90+3-րդ րոպէ):

Դոյսբուրգում ուժերը չափեցին անգլիակ «Վուլւերհեմփթոն»-ը եւ իսպանական «Սեւիլիա»-ն: 88-րդ րոպէին Լուկաս Օկամպոսի գոլը «Սեւիլիա»-ին պարգեւեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր:

Այսպիսով կիսաեզրափակիչ փուլում «Սեւիլիա»-ի մրցակիցը կը լինի «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը: Հանդիպումը կը կայանայ օգոստոսի 16-ին, Քեոլնում:

Օգոտոսի 17-ին, Դիւսելդորֆում կը կայանայ այս փուլի երկրոդ հանդիպումը: Ուժերը կը չափեն «Շախտեոր»-ն ու «Ինտեր Միլան»-ը:

Յիշեցնենք, որ 1/4-րդ եզրափակիչ փուլից սկսած բոլոր հանդիպումներն անց են կացւելու կենտրոնացւած ձեւաչափով՝ Գերմանիայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։