Հա

Մարզական

20/08/2020 - 08:40

Չեմպիոնների լիգա. Ֆրանսա-գերմանական եզրափակչին սպասելիս. «Բայերն Միւնխէն»-«Օլիմպիկ Լիոն»՝ 3:0

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակչում կը հանդիպեն «Բայերն Միւնխէն»-ն ու «Պարի Սէն-Ժերմէն»-ը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակչում կը հանդիպեն «Բայերն Միւնխէն»-ն ու «Պարի Սէն-Ժերմէն»-ը:

Երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը: Ուժերը չափեցին գերմանական «Բայերն Միւնխէն»-ն ու ֆրանսիական «Օլիմպիկ Լիոն»-ը:

Հանս-Դիտէր Ֆլիկի սաների անկասելի թւացող երթը կանխել չկարողացաւ «Օլիմպիկ Լիոն»-ը, որը «ՌԲ Լայպցիգ»-ի պէս համարւում էր ՉԼ-ի այս մրցաշրջանի անակնկալը:

Հիմնականում հաւասար եւ դիտարժան պայքարում անցած խաղի ելքը որոշեց «Բայերն Միւնխէն»-ի ֆուտբոլիստների անհամեմատ աւելի մեծ փորձն ու բարձր կարգը, իսկ հանդիպման հաշւի ձեւակերպման գործում առացքայի դերակատարութիւն ունեցաւ Սերժ Գնարբին, որը դարաձաւ դուբլի հեղինակ (18-րդ եւ 33-րդ րոպէներ): Բաւարական գրանդ ակումբի 3-րդ գոլը խփեց Ռոբերտ Լեւանդովսկին (88-րդ րոպէ): 3:0՝ եւ «Բայերն Միւնխէն»-ը 11-րդ անգամւայ համար նւաճեց ՉԼ-ի եզարափակչի ուղեգիր:

Կիսաեզրափակչում, սա ֆրանսա-գերմանական երկրորդ դիմակայութիւնն էր: Յիշեցնենք, որ մէկ օր առաջ «Պարի Սէն-Ժերմէն»-ը 3:0 հաշւով պարտութեան էր մատնել «ՌԲ Լայպցիգ»-ին՝ նւաճելով եզրափակչի ուղեգիր:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենայ օգոստոսի 23-ին Լիսաբոնում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։