Հա

Մարզական

01/09/2020 - 13:20

Օլիմպիական խաղերի յետաձգում

Օլիմպիական խաղերը հին Յունաստանի տարածւած, համայունական տօնակատարութիւների ու մրցութիւնների անւանումն է եղել որն տեղի է ունեցել հնագոյն շրջանից Օլիմպոսում, ի պատիւ Զեւս աստծու:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Օլիմպիական խաղերը հին Յունաստանի տարածւած, համայունական տօնակատարութիւների ու մրցութիւնների անւանումն է եղել որն տեղի է ունեցել հնագոյն շրջանից Օլիմպոսում, ի պատիւ Զեւս աստծու: Օլիպիական խաղերը, Քրիստոնէութեան ընդունումից յետոյ որպէս հեթանոսական ծէս դադարեցւեց մ.թ. 394-ին, Թէոդորոս կայսեր հրովարտակով, սոյն վերջին խաղերի յաղթողն է եղել, Վաղարշակ Արշակունի հայոց թագաւորը:

Նորագոյն շրաջանի Օլիմպիական խաղերի անց կացումը, հնագոյն շրջանի նմանողութեամբ, հաստատւել է հասարակական գործիչ՝Պիեռ դը Կուբերտենի առաջարկով, 1894 թւին Փարիզում գումարւած սպորտի միջազգային Կոնգրեսում, «ազնիւ եւ իրաւահաւասար մրցումներ, առանց խտրականութեան» սկզբունքով: խաղերը տեղի են ունենում 4 տարին մէկ: Նոր շրջանի առաջին Օլիմպիական Խաղերը, «Միջազգային օլիմպիական կոմիտէ»-ի (ՄՕԿ) կազմակերպութեամբ տեղի են ունեցել 1896 թւին Աթէնքում, 2-րդը՝ 1900-ին Փարիզ, 3-րդը՝ 1904-ին Սենտ Լուիզ, 4-րդը՝1908-ին Լոնդոն, 5-րդը՝1912-ին Ստոկհոլմ, 6-րդը որ պիտի տեղի ունենար 1916 թւին, առաջին համաշխարհային պատերազմի աղէտի պատճառով տեղի չունեցաւ որից չորս տարի յետոյ 1920 թւին, ՄՕԿ-ը Բելգիայի Անտւերբեն քաղաքում կազմակերպում է 7-րդ Օլիպիական Խաղերը:

Շատերը չէին կարողանում հաւատալ որ Ա. Համաշխահրային պատերազմից երկու տարի անց, միլիոնաւոր մարդկային կորուստներով ու բազում աւերակ քաղաքներով, կարելի է նման մի խաղեր կազմակերպել, սակայն ՄՕԿ-ի գերմարդկային ջանքերի շնորհիւ, 1920 թւի ոգոստոսի 14-ից առ սեպտեմբերի 21-ը, «աշխարհին յոյս ու խաղաղութիւն» նշանաբանով, 29 երկրների մասնակցութեամբ, տեղի ունեցան նշեալ խաղերը որը զուգադիպել է Տոկիոյում 2020 թւի ամռանը, 34-րդ գումարւելիք Օլիմպիական խաղերի 100-ամեակին, եւ հետաքրքիրն այն որ առաջինը պատերազմի աղետից յետոյ խաղաղութեան յոյսով վերսկսւած է իսկ երկրորդը՝ թագաժահրի աղէտից փրկւելու յոյսով յետաձգւած:

 

Նոր Ջուղա

28.8.2020 թ.

Յարակից լուրեր

  • Ինքնագիտակցութիւն
    Ինքնագիտակցութիւն

    Ինքնագիտակցութիւնը բարոյական հասկացութիւն եւ գիտակցութիւն, է որի շնորհիւ մարդը ձեռք է բերում ինքնավերահսկման յատկութիւն, իր արարքներին ուղղութիւն տալու ու վերհսկելու համար, որն եւ սերտ աղերս ունի մարդ անհատի բարոյական եւ խղճի դրսեւորումների հետ որով կազմւում է նաեւ մարդու բարոյական ինքնագիտակցութեան կառուցւածքը:

  • Բանակցութիւններ 2
    Բանակցութիւններ 2

    Բոլոր բանակցութիւնները, լինեն քաղաքական, տնտեսական, պատերազմի հրադադարի եւ այլն, ոչ այլ ինչ են, եթէ ոչ՝ առ եւ տուր, որի հէնքում ընկած է առաւելագոյնն ստանալու եւ նւազագոյնն յանձնելու սկզբունք, իսկ ընդհանրական շահերի համար եւս նկատի է առնւած կարմիր գծեր, որից այն կողմ անցնել չի կարելի: Բանակցութիւնը դիւանագիտական մի նուրբ արւեստ է, որի վարողը պիտի լինի արհեստավարժ, բանատեղեակ եւ հմուտ դիւանագէտ, ոչ թէ սովորական պետական մի այր, զուրկ վերոնշեալ հմտութիւններից:

  • Հեռավար ուսուցում
    Հեռավար ուսուցում

    Աշխարհում եւ մեր երկրում անսահման կերպով տարածւած թագավարակի պատճառով, մեր հայ աշակերտութեանը հեռու պահելու վարակից, ճարահատեալ մինչեւ վարակի վերացումը, մեր ազգային դպրոցներում կիրառւել է հեռավար ուսուցում, որն թէեւ ժամանակաւորպէս նպաստում է աշակերտութեանը դասերից յետ չմնալուն, սակայն երկար ժամանակի վրայ ունի իր անցանկալի վնասները:

  • Բանակցութիւններ
    Բանակցութիւններ

    Անհատ անձանց, հաւաքականութիւնների, ազգերի ու պետութիւնների միջեւ առաջացած քաղաքական եւ ոչ-քաղաքական, զանազան հարցերի, տարաձայնութիւնների եւ թնջուկների, քաղաքակիրթ ձեւով վերացման համար, ըստ տեղական սովորութեանց ու միջազգային նորմերի, կողմերի փաստաբանների եւ ներկայացուցիչների միջեւ, առանց նախապայմանների, տեղի են ունենում բանակցութիւններ, խնդրոյ առարկայ հարցերի քննարկման եւ վերջնական լուծման գալու համար: Բանակցութիւնները միջազգային շրջանակներում համարւում են քաղաքակիրթ գործընթաց:

  • Հրադադար
    Հրադադար

    Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարաների միջեւ, Մոսկւայում չորս կէտերից բաղկացած մարդասիրական հրադադարի մելանը դեռ չցորացած եւ հրադադարում նշւած ժամկէտից առաջ եւ յետոյ, Ադրբեջանը դիւերսիոն փորձեր կատարեց Հայաստանի եւ Արցախի նկատմամբ, մեր իմաստուն ժողովուրդը իր թշնամուն ճիշտ ճանաչելով, ամէն առիթով երգել է «չենք հաւատայ թուրքի խօսքին» եւ այժմ էլ կրկին ու կրկին, փաստւեց որ յիրաւի չի կարելի հաւատալ, նենգ, խարդախ եւ ուղտադրուժ թուրքի խօսքին ու խոստումին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։