Հա

Մարզական

01/09/2020 - 13:20

Օլիմպիական խաղերի յետաձգում

Օլիմպիական խաղերը հին Յունաստանի տարածւած, համայունական տօնակատարութիւների ու մրցութիւնների անւանումն է եղել որն տեղի է ունեցել հնագոյն շրջանից Օլիմպոսում, ի պատիւ Զեւս աստծու:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Օլիմպիական խաղերը հին Յունաստանի տարածւած, համայունական տօնակատարութիւների ու մրցութիւնների անւանումն է եղել որն տեղի է ունեցել հնագոյն շրջանից Օլիմպոսում, ի պատիւ Զեւս աստծու: Օլիպիական խաղերը, Քրիստոնէութեան ընդունումից յետոյ որպէս հեթանոսական ծէս դադարեցւեց մ.թ. 394-ին, Թէոդորոս կայսեր հրովարտակով, սոյն վերջին խաղերի յաղթողն է եղել, Վաղարշակ Արշակունի հայոց թագաւորը:

Նորագոյն շրաջանի Օլիմպիական խաղերի անց կացումը, հնագոյն շրջանի նմանողութեամբ, հաստատւել է հասարակական գործիչ՝Պիեռ դը Կուբերտենի առաջարկով, 1894 թւին Փարիզում գումարւած սպորտի միջազգային Կոնգրեսում, «ազնիւ եւ իրաւահաւասար մրցումներ, առանց խտրականութեան» սկզբունքով: խաղերը տեղի են ունենում 4 տարին մէկ: Նոր շրջանի առաջին Օլիմպիական Խաղերը, «Միջազգային օլիմպիական կոմիտէ»-ի (ՄՕԿ) կազմակերպութեամբ տեղի են ունեցել 1896 թւին Աթէնքում, 2-րդը՝ 1900-ին Փարիզ, 3-րդը՝ 1904-ին Սենտ Լուիզ, 4-րդը՝1908-ին Լոնդոն, 5-րդը՝1912-ին Ստոկհոլմ, 6-րդը որ պիտի տեղի ունենար 1916 թւին, առաջին համաշխարհային պատերազմի աղէտի պատճառով տեղի չունեցաւ որից չորս տարի յետոյ 1920 թւին, ՄՕԿ-ը Բելգիայի Անտւերբեն քաղաքում կազմակերպում է 7-րդ Օլիպիական Խաղերը:

Շատերը չէին կարողանում հաւատալ որ Ա. Համաշխահրային պատերազմից երկու տարի անց, միլիոնաւոր մարդկային կորուստներով ու բազում աւերակ քաղաքներով, կարելի է նման մի խաղեր կազմակերպել, սակայն ՄՕԿ-ի գերմարդկային ջանքերի շնորհիւ, 1920 թւի ոգոստոսի 14-ից առ սեպտեմբերի 21-ը, «աշխարհին յոյս ու խաղաղութիւն» նշանաբանով, 29 երկրների մասնակցութեամբ, տեղի ունեցան նշեալ խաղերը որը զուգադիպել է Տոկիոյում 2020 թւի ամռանը, 34-րդ գումարւելիք Օլիմպիական խաղերի 100-ամեակին, եւ հետաքրքիրն այն որ առաջինը պատերազմի աղետից յետոյ խաղաղութեան յոյսով վերսկսւած է իսկ երկրորդը՝ թագաժահրի աղէտից փրկւելու յոյսով յետաձգւած:

 

Նոր Ջուղա

28.8.2020 թ.

Յարակից լուրեր

  • Պատմութեան ամենատարօրինակ Օլիմպիական խաղերը. Տոկիօ-2020-ի մեկնարկը տրւած է
    Պատմութեան ամենատարօրինակ Օլիմպիական խաղերը. Տոկիօ-2020-ի մեկնարկը տրւած է

    Տոկիոյի ազգային մարզադաշտում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի բացման արարողութիւնը։

  • Փաշինեանի «ընտիր» մտքերից
    Փաշինեանի «ընտիր» մտքերից

    Փետրւարի 25-ի երեկոյեան, Երեւանի Հանրապետութեան հրապարակում, Նիկոլի այսպէս ասած կողմնակիցների հաւաքում, որին մասնակցել էին «Իմ քայլականները» իրենց ընտանիքներով, բարեկամներով, հարազատներով, խնամիներով եւ մի շարք պետական հլու պաշտօնեաներով, ինչպէս նաեւ մի քանի արդուզարդով, սելֆի անող շպարւած կանանցով, որտեղ Նիկոլը կրկին ու կրկին, Աստւած գիտի քանիերորդ անգամւայ համար, օգտագործեց «Հայաստանի հպարտ քաղաքացի» դարձւածքը:

  • Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին
    Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին

    Ըստ գաղափարախօսների եւ հասարակագիտութեանց գիտնականների տեսակէտների մի աննշան տարբերութեամբ,հայրենիք նշանակում է «այն երկիրը որտեղ մարդը ծնւել է ու որի քաղաքացին է: Պատմականօրէն տւեալ ժողովրդին պատկանող բնատարածքը՝ իր բնութեամբ, բնակչութեամբ, հասարակական եւ պետական կառուցւածքով, լեզւով, մշակոյթով, կենցաղով, բարքերով եւ այլն»:

  • Կռապաշտութիւն
    Կռապաշտութիւն

    Պատմութեան ընթացքում, երբեմն զանազան երկրների, երբեմն էլ նոյնիսկ նոյն երկրի տարբեր դարաշրջանների պատմութիւնները, զարմանալիօրէն նմանւում են իրար որոնցից շուրջ մէկ դար տարածութեամբ, կարելի է նշել, բոլշեւիկների եւ իմ քայլականների նմանութիւնները ըստ հետեւեալի:

  • Ինքնարդարացման փնտրտուք
    Ինքնարդարացման փնտրտուք

    Մի քանի ժամանակ է ինչ, Փաշինեանի երկրպագուները, խիստ փնտրտուքի մէջ են որպէսզի տարիներ առաջ կնքւած, պայմանագրերից որեւէ մէկի եւ Նիկոլի կնքած չարաբաստիկ պայմանագրի միջեւ զուգահեռներ անց կացնելով, ճգնում են իրենց կուռքի ազգադաւ յանցանքը աւելի մեղմացնել եւ արդարացնել, առ այդ կառչել են, 1920 թւի դեկտեմբեր 2-ին կնքւած Ալեքսանդրապոլի դաշնագրին:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։