Հա

Մարզական

07/09/2020 - 08:30

US Open. Ջոկովիչը որակազրկւել է մրցավարին գնդակով հարւածելու համար

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը որակազրկւել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնութեան 1/8 եզրափակիչ խաղի ընթացքում գծային մրցավարին գնդակով հարւածելու համար:

«alikonline.ir» - Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը որակազրկւել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնութեան 1/8 եզրափակիչ խաղի ընթացքում գծային մրցավարին գնդակով հարւածելու համար:

Իսպանացի Պաբլօ Կարենիօ-Բուստայի հետ հանդիպման առաջին սեթում մատուցումից առաջ գնդակ ընտրելիս Նովակ Ջոկովիչը գնդակով հարւածել է գծային մրցավարին։ Մրցավարները որոշել են սերբ թենիսիստին գրանցել պարտութիւն։ Թւում է, թէ միջադէպը տեղի է ունեցել պատահաբար:

Մրցավարների կարծիքով՝ Ջոկովիչի արարքը համապատասխանում է մեծ սաղաւարտի մրցաշարերի կանոնակարգի «ֆիզիկական վնասւածք» յօդւածին: Օրէնքը սահմանում է, որ թենիսիստը երբեք չպէտք է դիտաւորեալ, կամ ակամայ, կամ անխոհեմօրէն ֆիզիկապէս վնասի խաղադաշտում մրցավարին, հակառակորդին, հանդիսատեսին կամ այլ անձի: Կանոնակարգի համաձայն՝ իրաւախախտ խաղացողը տուգանւում է մինչեւ 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ եթէ խախտումը համարւում է լուրջ իրաւախախտում, պատիժը խստացնելու հաւանականութիւն կայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։