Հա

Մարզական

07/09/2020 - 08:35

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Գերմանացիների հերթական արգելակումը

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում մեկնարկեց խմբային փուլի 2-րդ տուրը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում մեկնարկեց խմբային փուլի 2-րդ տուրը:

Խաղային առաջին օրւայ գլխաւոր իրադարձութիւնները տեղի ունեցան A դիւիզիոնի չորրորդ խմբում, ուր Գերմանիայի հաւաքականը կրկին արգելակեց, այս անգամ Շւէյցարիայի դէմ պայքարում:

Շւէյցարական Բազէլ քաղաքում կայացած հանդիպման հաշիւն առաջինը բացեցին գերմանացիները: 14-րդ րոպէին հեռահար գեղեցիկ հարւածով գոլի հեղինակ դարձաւ Իլկայ Գիւնդոգանը: Երկրորդ խաղակէսում շւէյցարացիները տիրեցին նախաձեռնութեանը, եւ հանդիպման 57-րդ րոպէին Սիլւան Վիդմէրին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը:

Նշենք, որ երկրորդ խաղակէսում Գերմանիայի հաւաքականի ցուցադրած անատամ խաղը չի վրիպել գերմանական մաուլի աչքից, որոնք էլ խիստ քննադատութեան են ենթարկել թիմի գլխաւոր մարզիչ Եոախիմ Լեովին: Նրանց կարծիքով, Լեովի գլխաւորութեամբ Die Mannschaft-ը յայտնւել է տեխնիկական բացարձակ փակուղային վիճակում:

Այս խմբի միւս խաղում Իսպանիայի հաւաքականը որեւէ շանս չտւեց Ուկրայինայի ընտրանուն: Հաշիւը վկայում է հանդիպման ըթացքի մասին՝ 4:0: Իսպանիայի կազմում գոլերի հեղինակ դարձան Սերխիօ Ռամոսը (3-րդ (11 մ) եւ 29-րդ րոպէներ), Անսու Ֆատին (32-րդ րոպէ), Ֆերան Տորէսը (84-րդ րոպէ):

Օրւայ միւս խաղերում գրանցւեցին հետեւեալ արդիւնքները.

B դիւիզիոն

Երրորդ խումբ

Սերբիա - Թուրքիա՝ 0։0

Հունգարիա - Ռուսաստան՝ 2։3

Չորրորդ խումբ

Իռլանդիա - Ֆինլանդիա՝ 0։1

Ուելս - Բուլղարիա՝ 1։0

C դիւիզիոն

Երրորդ խումբ

Կոսովօ - Յունաստան՝ 1։2

Սլովենի - Մոլդովա՝ 1։0

D դիւիզիոն

 Առաջին խումբ

Մալթ - Լատւիա՝ 1։1

Անդորրա - Ֆարերեան կղզիներ՝ 0։1

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։