Հա

Մարզական

07/09/2020 - 12:00

«Տոկիոյում Խաղերը տեղի կունենան անկախ համավարակի հետ կապւած իրավիճակից». ՄՕԿ-ի փոխնախագահ

Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ կորոնավիրուսի հետ կապւած իրավիճակից:

«alikonline.ir» - Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ կորոնավիրուսի հետ կապւած իրավիճակից: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը, որի մեկնաբանութիւնները մէջբերում է AFP-ն:

Տոկիոյում Օլիմպիադան պէտք է տեղի ունենար 2020 թւականի յուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները մէկ տարով յետաձգւել են եւ տեղի կուենան 2021 թւականի յուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:

Քոութսը, որը նաեւ գլխաւորում է Տոկոյում Օլիմպիադայի անցկացման ՄՕԿ-ի համակարգող յանձնաժողովը, նշել է, որ մրցումները կը կայանան «կորոնավիրուսի հետ կամ առանց դրա»:

«Դրանք կը լինեն Խաղեր, որոնք յաղթել են COVID-19-ը, լոյս թունելի վերջում»,- ասել է Քոութսը: Յունիսին Տոկիոյում Խաղերի կազմկոմիտէն պաշտօնապէս հանդէս է եկել յաջորդ տարի մրցումների անցկացման ձեւաչափի պարզեցման օգտին:

Պլանաւորւում է, որ դրանք կը կազմակերպւեն երեք բազային սկզբունքների վրայ. իրավիճակի անվտանգութեան ապահովում, ծախսերի նւազարկում, որն անհրաժեշտ է Տոկիոյի բնակիչների կողմից ըմբռնման համար, ինչպէս նաեւ Խաղերի անցկացման ձեւաչափի պարզեցում՝ դրանք աւելի անվտանգ դարձնելու նպատակով, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։