Հա

Մարզական

07/09/2020 - 12:05

Մահացել է լիբանանահայ լեգենդար ֆուտբոլիստ Լեւոն Արամ Ալթունեանը

84 տարեկան հասակում, մահացել է լիբանանահայ լեգենդար ֆուտբոլիստ Լեւոն Արամ Ալթունեանը: Այս մասին տեղեկանում ենք «Սփիւռքի ձայն» ֆէյսբուքեան էջից:

«alikonline.ir» - 84 տարեկան հասակում, մահացել է լիբանանահայ լեգենդար ֆուտբոլիստ Լեւոն Արամ Ալթունեանը: Այս մասին տեղեկանում ենք «Սփիւռքի ձայն» ֆէյսբուքեան էջից:

Լեւոն Արամ Ալթունեանը ծնւել է 1936 թւականին: 16 տարեկանից մաս է կազմել Բէյրութի ՀՄԸՄ-ի ֆուտբոլային թիմին, որի մարզաշապիկը կրել է մինչ իր կարիերայի աւարտը՝ 1973 թւականը:

Նա ՀՄԸՄ-ի կազմում 4 անգամ՝ 1954-55,1960-61,1962-63 եւ 1968-69 մրցաշրջաններում նւաճել է Լիբանանի չեմպիոնի կոչումը:

Լիբանանի ֆուտբոլի պատմութեան լաւագոյն ֆուտբոլիստներից եւ ռմբարկուներից մէկը երկար տարիներ հանդէս է եկել նաեւ երկրի ազգային հաւաքականի կազմում, եւ կրել է աւագի թեւկապը:

Իր բեղմնաւոր կարիերայի ընթացքում Լեւոն Արամ Ալթունենաը մի քանի առաջարկ է ստացել եւրոպական ակումբներից, սակայն նախընտրել է հաւատարիմ մնալ իր սիրելի ՀՄԸՄ-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։