Հա

Մարզական

08/09/2020 - 09:05

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Իտալացիները ուժեղ էին Հոլանդացիներից

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում շարունակւում են խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում շարունակւում են խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները:

2-րդ տուրի խաղային 2-րդօրւայ գլխաւոր դիմակայութիւնը կայացաւ Ամստերդամում, ուր ուժերը չափեցին Հոլանդիայի եւ Իտալիայի հաւաքականները:

Նշենք, որ հիւրերն աւելի ուժեղ գտնւեցին տանտէրերից: Հանդիպման ելքը որոշեց 45+1 րոպէին Իտալիայի հաւաքականի կիսապաշտպան Նիկոլօ Բարելայի խփած միակ գոլը: 1:0՝ եւ Իտալիայի հաւաքակաը 4 միաւորով A դիւիզիոնի առաջին խմբի առաջատարն է:

Այս խմբի միւս խաղում Լեհաստանի ընտրանին հիւրընկալւելիս 2:1 հաշւով պարտութեան մատնեց Բոսնիա եւ Հերցեգովինայի հաւաքականին:

A դիւիզիոնի առաջին խմբում 3-ական միաւոր են վաստաել Հոլանդիայի եւ Լեհաստանի հաւաքականները: Բոսնիա եւ Հերցեգովինան ունի մէկ միաւոր:

Օրւայ միւս խաղերում գրանցւել են հետեւեալ արդիւնքները.

B դիւիզիոն

Առաջին խումբ

Աւստրի - Ռումինիա՝ 2։3

Հիւսիսային Իռլանդիա - Նորւեգիա՝ 1։5

B դիւիզիոն

Երկրորդ խումբ

Չեխիա - Շոտլանդիա՝ 1։2

Իսրայէլ - Սլովակիա՝ 1։1

C դիւիզիոն

Չորրորդ խումբ

Ղազախստան - Բելառուս՝ 1։2

Ալբանի - Լիտւա՝ 0։1

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։