Հա

Մարզական

08/09/2020 - 10:25

US Open. Ջոկովիչը տուգանւել է 10 հազար դոլարով, եւ զրկւել է 250 հազար դոլարից

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնութեան 1/8 եզրափակիչխաղի ընթացքում գծային մրցավարին գնդակով հարւածելու համար տուգանւել է 10 հազար դոլարով ոչ մարզական վարքի համար:

«alikonline.ir» - Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնութեան 1/8 եզրափակիչխաղի ընթացքում գծային մրցավարին գնդակով հարւածելու համար տուգանւել է 10 հազար դոլարով ոչ մարզական վարքի համար: Նա զրկւել է նաեւ 1/8 եզրափակիչ հասնելու համար նախատեսւած մրցանակային 250 հազար դոլարից։

Յիշեցնենք, որ իսպանացի Պաբլօ Կարենիօ-Բուստայի հետ հանդիպման առաջին սեթում մատուցումից առաջ գնդակ ընտրելիս Նովակ Ջոկովիչը գնդակով հարւածել էր գծային մրցավարին։ Մրցավարները որոշել էին սերբ թենիսիստին գրանցել պարտութիւն։ Թւում էր, թէ միջադէպը տեղի է ունեցել պատահաբար:

Մրցավարների կարծիքով՝ Ջոկովիչի արարքը համապատասխանում էր մեծ սաղաւարտի մրցաշարերի կանոնակարգի «ֆիզիկական վնասւածք» յօդւածին: Օրէնքը սահմանում է, որ թենիսիստը երբեք չպէտք է դիտաւորեալ, կամ ակամայ, կամ անխոհեմօրէն ֆիզիկապէս վնասի խաղադաշտում մրցավարին, հակառակորդին, հանդիսատեսին կամ այլ անձի: Կանոնակարգի համաձայն՝ իրաւախախտ խաղացողը տուգանւում է մինչեւ 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ եթէ խախտումը համարւում է լուրջ իրաւախախտում, պատիժը խստացնելու հաւանականութիւն կայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։