Հա

Մարզական

09/09/2020 - 08:40

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Առաջին յաղթանակը. Հայաստան-Էստոնիա՝ 2:0

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի այս մրցաշրջանում Հայաստանի ազգային հաւաքականը տարաւ իր առաջին յաղթանակը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի այս մրցաշրջանում Հայաստանի ազգային հաւաքականը տարաւ իր առաջին յաղթանակը:

Երէկ՝ սեպտեմբերի 8-ին Ազգերի լիգայի C դիւիզիոնի երկրորդ խմբի 2-րդ տուրի հանդիպումների շրջանակում Հայաստանի ազգային հաւաքականը Երեւանի Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» ստադիոնում հիւրընկալել էր Էստոնիայի հաւաքականին:

Հանդիպման ողջ ընթացքում հայ ֆուտբոլիստներն ունէին խաղային եւ տարածքային որոշակի առաւելութիւն, որն էլ նիւթականի վերածեցին երկու անգամ: 43-րդ րոպէին Արշակ Կորեանի փոխանցումից յետոյ գեղեցիկ գոլի հեղինակ դարձաւ Ալեքսանդր Կարապետեանը:

Երկրորդ խաղակէսում Հայաստանի հաւաքականի ակտիւ գրոհները արդիւնաւորւեցին եւս մէկ գոլով: 65-րդ րոպէին Անգուլօ Վբէյմարը հեռահար հարւածով գրաւեց էստոնիացիների դարպասը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը: 2:0՝ եւ իսպանացի Խոակին Կապարոսի գլխաւորութեամբ Հայաստանի հաւաքականը տարաւ իր առաջին յաղթանակը:

Այս խմբի միւս խաղում Վրաստանը հիւրընկալել էր Հիւսիսային Մակեդոնիայի հաւաքականին: Հանդիպումն աւարտւեց ոչ ոքի՝ 1:1 հաշւով:

2-րդ տուրից յետոյ երկրորդ խմբի աղիւսակը վաստակած 4-ական միաւորով գլխաւորում են Հիւսիսային Մակեդոնիայի եւ Վրաստանի հաւաքականները: Հայաստանի ընտրանին 3 միաւորով երրորդն է, իսկ Էստոնիայի հաւաքականն առանց միաւորի եզրափակում է աղիւսակը:

Օրւայ միւս խաղերում գրանցւեցին հետեւեալ արդիւնքները.

A դիւիզիոն

Երկրորդ խումբ

Բելգիա - Իսլանդիա՝ 5:1

Դանիա - Անգլիա՝ 0:0

A դիւիզիոն

Երրորդ խումբ

Ֆրանսիա - Խորւաթիա՝ 4:2

Շւեդիա - Պորտուգալիա՝ 0:2

C դիւիզիոն

Առաջին խումբ

Կիպրոս - Ադրբեջան՝ 0:1

Լիւքսեմբուրգ - Չեռնոգորիա՝ 0:1

D դիւիզիոն

Երկրորդ խումբ

Սան Մարինօ - Լիխտենշտէյն՝ 0:2

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։