Անգլիական «Նիւքասլ» ֆուտբոլային ակումբը չի վաճառւի ֆինանսական խմբին, որի կազմում է նաեւ Սաուդական Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը։
«alikonline.ir» - Անգլիական «Նիւքասլ» ֆուտբոլային ակումբը չի վաճառւի ֆինանսական խմբին, որի կազմում է նաեւ Սաուդական Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը։ PCP Capital Partners-ն ու Reuben Brothers-ը դուրս են եկել «Նիւքասլ»-ի գնման գործընթացից. յայտնում է News.am-ը:
Ակումբը յայտարարել է, որ ներկայացրել է «սպառիչ» ապացոյցներ, որ նշւած ֆինանսական կառոյցները անկախ են Սաուդական Արաբիայի կառավարութիւնից, սակայն անգլիական Պրեմիեր լիգան որոշել է արգելել վաճառքը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայութիւնը։
«Նիւքասլ»-ի նկատմամբ վերահսկողութիւնը կը պահպանի Մայք Էշլին։