Հա

Մարզական

12/09/2020 - 08:50

Chess9LX. Արոնեանը երեք ոչ ոքի է խաղացել

Մեկնարկել է Շախմատ-960-ի (Ֆիշէրի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարը:

«alikonline.ir» - Մեկնարկել է Շախմատ-960-ի (Ֆիշէրի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարը:

Սեպտեմբերի 11-ին անցկացւած երեք տուրերում Հայաստանի շախմատի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնեանը երեք ոչ ոքի է խաղացել:

Առաջին տուրում Արոնեանը սպիտակներով մրցել է ամերիկացի Ֆաբիանօ Կարուանայի հետ։ Գրոսմայստերները 69-րդ քայլում կիսել են միաւորը։ Երկրորտ տուրում Արոնեանը սեւերով ոչ ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Պայքարն աւարտւել է 62-րդ քայլում։ Իսկ երրորդ տուրում Արոնեանն ու ամերիկացի Ուեսլի Սոն  14-րդ քայլում համաձայնւել են ոչ ոքի արդիւնքի:

Արոնեանը վաստակել է 1.5 միաւոր եւ ընթացիկ 6-րդ տեղում է։ Առաջատարները վաստակած 2.5 միաւորով նորւեգացի Մագնուս Կարլսէնն ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիէր Դոմինգէսն են։

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին կանցկացւի եւս երեք տուր: Արոնեանը կը խաղայ իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, ռուսաստանցի Պեոտր Սւիդլէրի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիէր Դոմինգէսի հետ։

Նշենք, որ մրցաշարին մասնակցում է նաեւ աշխարհի 13-րդ չեմպիոն, լեգենդար Գարի Կասպարովը:

Առաջին տուրում նա պարտութեան է մատնել Ալիռեզա Ֆիրուջային: Երկրորդ տուրում ոչ ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ: Իսկ երրորդ տուրում պարտւել է ռուսաստանցի Պեոտր Սւիդլէրին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։