Հա

Մարզական

13/09/2020 - 08:55

Chess9LX․ Լեւոն Արոնեանը՝ միանձնեայ առաջատար

Շարունակւում է Շախմատ-960-ի (Ֆիշէրի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարը:

«alikonline.ir» - Շարունակւում է Շախմատ-960-ի (Ֆիշէրի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարը:

Խաղային երկրորդ օրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը երեք անընդմէջ յաղթանակ տարաւ մրցակիցների նկատմամաբ:

4-րդ տուրում Արոնեանը յաղթեց իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուզջային, 5-րդ տուրում աւելի ուժեղ գտնւեց ռուսաստանցի Պեոտր Սւիդլէրից, իսկ 6-րդ տուրում պարտութեան մատնեց ԱՄՆ ներկայացուցիչ Լենիէր Դոմինգեսին։

Յիշեցնենք, որ աառաջին երեք տուրերում Արոնեանը ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանօ Կարուանայի, Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ:

6 տուրից յետոյ Լեւոն Արոնեանը 4.5 միաւորով միանձնեայ գլխաւորում է մրցաշարային աղիւսակը։ Աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնն ու ամերիկացիներ Հիկարու Նակամուրան եւ Ուեսլի Սոն յետ են կէսական միաւոր։

Վերջին երեք տուրերում Արոնեանի մրցակիցները սեպտեմբերի 13-ին կը լինեն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւը եւ Մագնուս Կարլսէնը։

Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։